Ռաբբիները սպառնացել են ՑԱԽԱԼ-ին՝ դադարեցնել ուսանողների ուղարկումը տանկային զորքեր՝ կանանց ծառայության պատճառով
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հայտարարել է, որ բանակին անհրաժեշտ է «յուրաքանչյուր տղամարդ և յուրաքանչյուր կին զինծառայող, յուրաքանչյուր հրամանատար և յուրաքանչյուր կին հրամանատար»։
Այս հայտարարությունը հնչել է ռաբբիների անունից հնչող այն սպառնալիքների ֆոնին, ըստ որոնց կդադարեցնեն կրոնական դպրոցների սաներին տանկային ստորաբաժանումներ ուղարկելը՝ զրահատանկային զորքերում կանանց ինտեգրման նախնական ծրագրի պատճառով, հաղորդում է The Times of Israel պարբերականը։
Ելույթ ունենալով ՑԱԽԱԼ-ի սպաների ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ՝ Զամիրն ընդգծել է, որ բանակի առջև խնդիր է դրված հավասարակշռություն գտնել բնակչության տարբեր խմբերի բազմազանությունը հաշվի առնելու և միասնական ընդհանուր համակարգի պահպանման միջև, որն անհրաժեշտ է մարտական առաջադրանքների արդյունավետ կատարման համար։
Նրա խոսքով՝ ՑԱԽԱԼ-ը կամրապնդի համախմբվածությունը այն ամենի հաշվին, ինչը միավորում է զինծառայողներին, այլ ոչ թե բաժանում նրանց։
«Դա նաև հաղթանակի հասնելու ՑԱԽԱԼ-ի կարողության մի մասն է»,- հավելել է նա։

