Պապ ջան, ես անմահ եմ… ինձ մեկ ա` կլինի իմ նկարը ինչ-որ պատի վրա կամ չի լինի. նահատակված հերոս Հայկազը գիտեր…

44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, անդրադարձել է երեկվա միջադեպին, երբ քաղաքի պատերից հեռացվել էին զոհված հերոսների նկարները։

«Մտովի տեղափոխվում եմ 2019թ. հունվարի 22, տղայիս ՀՀ բանակ զորակոչման նախորդ օրը երեկոյան։ Հայկազիս ասում եմ.

-Տղես, քեզ առանձնապես չկոտորես, եթե անգամ պատերազմի մեջ ընկնես, միևնույնն է, քո արած գործը չեն գնահատելու ու չեն արժևորելու, եթե անգամ զոհվես հայրենիքիդ համար, քեզ հավերժացնող պատկերդ դավադրաբար մաքրելու են քո սիրելի քաղաքի պատից։

-Պապ ջան, նախ ես չեմ զոհվի, ես անմահ եմ, մի աչքով ես ինձ նայու՞մ, հետո ինձ մեկ ա, կլինի իմ նկարը ինչ-որ պատի վրա կամ չի լինի, միևնույնն ա, ես անելու եմ այն, ինչ որ կարող եմ անել ու կանեմ, եթե պետք լինի կյանքս էլ կտամ հայրենիքիս համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930