ԱՄՆ-ն պատրաստակամ է ներգրավվել բազմակողմ և երկկողմ բանակցություններում . Կոնգրեսական

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը հավաստիացնում է, որ Միացյալ Նահանգները փորձել է այնպես անել, որ Ադրբեջանին ԱՄՆ աջակցությունը երբեք չօգտագործվի Հայաստանի դեմ հարձակվողական նպատակներով: Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսին Փրայսը նշեց, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է ներգրավվել բազմակողմ և երկկողմ բանակցություններում:

«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր համանախագահողի դերը լրջորեն ենք ընկալում և չենք ուզում, որ որևէ կողմ ստանձնի իր կողմից նախօրոք կանխորոշված դեր, ընդհակառակը՝ կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածքաշրջանում ապրող մարդանց արժեքների վրա»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ռազմական համագործակցություն կարող է լինել Հայաստանի ու ԱՄՆ միջև, Դեյվիդ Փրայսն ասաց․ «Որևէ կոնկրետ հայտարարություն դրա վերաբերյալ այսօր չունեմ, բայց խոսնակ Փելոսին շատ հստակ անդրադարձ արել է։ Ակնհայտ է, որ տարածաշրջանում բալանսը փոխվում է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ կապված իրադարձությունները։ Միգուցե, որոշ ուժեր այլևս այնքան արմատական չեն, ինչպես եղել են։ Եվ վստահաբար կլինեն փոփոխություններ: Այս պահին քննարկումներ տեղի են ունենում, մասնավորապես, այն մասին, թե ինչ հարաբերություններ կզարգանան՝ ներառյալ անվտանգային տիրույթում։ Այս քննարկումները բավական ինտենսիվ են ընթանում»:

Տեսանյութեր

Լրահոս