ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսում բռնկված լայնամասշտաբ հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Դեռեւս 19-րդ դարի կեսից հայերն առաջիններից էին, որ, միանալով Եվրոպայի եւ Ամերիկայի առաջադեմ մտքին, սկսեցին խորհել կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների անհրաժեշտության վերաբերյալ, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների Ինստիտուտի դասախոս, ամերիկահայ պատմաբան Լեռնա Էքմեքչիօղլուն.
«Վերջին ամիսներին Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության հարցում աղքատիկ արդյունք են ունեցել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը
Վաշինգտոնի շրջանային դատարանը կարգադրել է Սպիտակ տանը ժամանակավոր վերականգնել CNN հեռուստաընկերության լրագրող Ջիմ Ակոստայի անցագիրը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ակադեմիկոսների նոր ձերբակալությունների փաստի առնչությամբ:
Գերմանիայի ու Ֆրանսիայի կառավարությունները կոնսենսուսի են եկել եվրագոտու միասնական բյուջե ստեղծելու հարցում:
Եվրամիությունը պաշտպանում է այն «անհրաժեշտ միջոցները», որոնք նպատակամղված են Թուրքիայում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության բոլոր մեղավորներին պատժելուն:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանը պատրաստ է Բելառուսին ցանկացած սպառազինություն մատակարարել դաշնակցային պարտավորությունների շրջանակներում:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Բրյուսելում Եվրամիության ներկայացուցիչների հետ քննարկել է Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջեւ փոխգործակցության հաստատման հեռանկարները:
Մեծ Բրիտանիայի իշխանություններն այժմ հայտնվել են այն իրավիճակում, երբ նրանց հարկավոր է կամ հրաժարվել Եվրամիությունից իրենց երկրի խոստացված դուրս գալուց (Brexit), կամ համաձայնել անխուսափելի տնտեսական աղետին, որը տեղի կունենա ԵՄ-ի հետ կապերը խզելու դեպքում:
ԱՄՆ-ում առաջին ձնատեղումները, որոնք նոյեմբերի 14-ին եւ 15-ին գրանցվել են երկրի հյուսիսարեւելյան եւ մի շարք կենտրոնական շրջաններում, առնվազն ութ մարդու կյանք են խլել:
Մեծ Բրիտանիայի կառավարող Պահպանողական կուսակցությունից եվրոսկեպտիկների խումբը բավարար աջակցություն է ստացել այն բանի համար, որ խորհրդարանում քվեարկություն նախաձեռնի վարչապետ Թերեզա Մեյին վստահության հարցի շուրջ:
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերում՝ Մեքսիկայի ափից ոչ հեռու, հայտնաբերել է 18,5 տոննա քաշով կոկաինի բեռ:
Զիմբաբվեում առնվազն 40 մարդ է զոհվել ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի եւ բռնկած հրդեհի հետեւանքով:
Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի մի խումբ անդամներ ներկայացրել են օրինագիծ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու առաջարկությամբ՝ Եմենի հակամարտության եւ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության պատճառով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է ավարտին հասցնել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը։
ԱՄՆ-ում մեղադրանքներ են առաջադրել WikiLeaks-ի հմնադիր Ջուլիան Ասանժին, որը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում:
Հնդկաստանի հարավի Թամիլնադի նահանգում մոլեգնող «Գաջա» ցիկլոնն առնվազն 11 մարդու կյանք է խլել, 76 հազարից ավելի բնակիչներ տարհանվել են անվտանգ շրջաններ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն անձամբ է հետեւել նոր առաջավոր ռազմավարական զենքի փորձարկումներին, որոնք հաջողությամբ անցկացվել են Պաշտպանական գիտությունների ակադեմիայի զինափորձարանում:
Կոմունալ ծառայություններն արդեն սկսել են քաղաքում տեխնիկական աղ ցանել՝ հատկապես մետրոյի մուտքերի մոտ:
Կալիֆոռնիայի նահանգում բնական հրդեհների ծխի պատճառով դադարեցվել են պարապմունքները ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո, Օքլենդ քաղաքների ու Սան Ֆրանցիսկոյի ծոցի ափի այլ բնակավայրերի դպրոցներում:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհի զոհերի թիվը հասել է 63-ի:
«Հայաստանը կիրառել է վետոյի իրավունքը, որը պետք է շարունակի, և վերջ։ Մեր իրավասության մեջ է՝ գլխավոր քարտուղարին հետ կանչել։ ՀՀ իշխանություններին առաջարկում եմ իրենց տեսակետը պաշտպանել և զիջումների չգնալ, հո քարանձավում չե՞նք ապրում։ Եթե ՀԱՊԿ-ը պաշտպանելու է իր տեսակետը, ապա այն ռեֆորմի և քաղաքակրթվելու կարիք ունի։ Մենք գործել ենք բացարձակ ճիշտ և հետևողական, և այս գիծը պետք է շարունակվի»,- ասաց Լ. Շիրինյանը։
Վիսկոնսինի նահանգում BenShot ընկերության ղեկավարությունը որոշել է Ծննդյան տոների առթիվ ատրճանակ նվիրել իր ծառայողներից յուրաքանչյուրին:
Սպիտակ տունը քննարկում է չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ԱՄՆ-ից արտաքսելու հնարավորությունը:
«Առանց ընդդիմության նույնիսկ այս անցումային փուլը չի կարող արդյունքներ տալ, առողջ քաղաքական կյանքի համար հարկավոր են հակակշիռներ, և կարելի է ասել, որ նախորդ իշխանությունը կարող է լինել նման ընդդիմություն»:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինությունների մրցավազքը հասել է սառը պատերազմի մակարդակին, մինչդեռ ամերիկյան բանակին չի բավականացնում ֆինանսավորումը պոտենցիալ հակառակորդի սպառնալիքներին դիմակայելու համար:
Մեծ Բրիտանիայում հրաժարական է տվել Brexit-ի հարցերի նախարարի խորհրդարանական տեղակալ Սեուլա Բրեյվերմանը: