Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ հարձակում ծրագրած անձինք խոստովանել են, որ մտադիր են եղել դանակով հարձակվել նրա վրա Առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված հանդիսավոր արարողությունների ժամանակ:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն հայտնել է, որ պաշտոնական Օսլոն ծրագրում է 2019 թվականին նոր դեսպանատուն բացել Թբիլիսիում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիա նահանգում բռնկված լայնամասշտաբ անտառային հրդեհների մեղավոր է հայտարարել տեղական իշխանություններին՝ սպառնալով նահանգը զրկել դաշնային ֆինանսավորումից, եթե աղետների դեմ պայքարի համար հատկացումների ոչ նպատակային խնդիրը չկարգավորվի:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը քննարկել է Եվրոպայում անվտանգությանն առնչվող հարցեր:
Սանկտ Պետերբուրգում «Լենտա» հիպերտմարկետի հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է շուրջ 200 հրշեջ:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսում շարունակվող ու մեծ ընդգրկում ստացող հրդեհի հետևանքով մահացել է առնվազն ինը մարդ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀԱՊԿ նիստը բավականին բուռն է ընթացել։
«Ներկայումս այս պաշտոնի զիջումը ցանկացած երկրի՝ Հայաստանի ներսում մեծ ուշադրության, գուցե բացասական գնահատականների արժանանա, քանի որ, փաստորեն, Հայաստանը ներքաղաքական զարգացումների պատճառով կորցրեց միջազգային կազմակերպությունում այդ կարևոր պաշտոնը, սակայն կա կարծիք, որ դրանից կարելի էր հմտորեն խուսափել»:
2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ը զենքի արտահանման ցուցանիշներն ավելացրել է 13 տոկոսով՝ կնքելով 192,3 մլրդ դոլարի գործարքներ:
Անհայտ անձինք կրակել են Բևեռլի Հիլզում (ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ) գտնվող տան վրա, որտեղ նկարահանվում էր Քանյե Ուեսթի և Դանիել Էրնանդեսի (կեղծանունը՝ Tekashi 6ix9ine) մասնակցությամբ տեսահոլովակ:
Ֆրանսիական Le Monde թերթը հրապարակել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հայտարարությունը, որի ներքո ստորագրել են ինչպես հայ, այնպես էլ Ֆրանսիայի հասարակական, քաղաքական հայտնի գործիչներ:
Իտալիան չի պլանավորում հաջորդ տարվա բյուջեի նախագիծը վերանայել Եվրահանձնաժողովի պահանջներին համսապատասխան:
«Այն, որ պետք է հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, միանշանակ է։ Մենք էլ ենք դրա մասին ամեն հանդիպման ժամանակ բարձրաձայնում, որովհետև սա շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, ի վերջո, մարդկանց կյանքի անվտանգության, զոհերի քանակն իսպառ բացառելու համար»։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-11-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:
Ավտոշարասյունը, որով ընթանում էին Բելգիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետներ Շառլ Միշելը եւ Թերեզա Մեյը, նոյեմբերի 9-ին վթարի է ենթարկվել Բելգիայի ավտոմայրուղում, տուժել է երկու ոստիկան:
Եվ եթե մենք կարողանանք հասարակության հետ միասին այդ բարեփոխումներն իրականացնել տարբեր մակարդակներում՝ հանրապետականից մինչև տեղական, չի լինի նաև հիասթափություն։ Եթե ինչ-որ ոլորտներում արգելակում լինի, ու բարեփոխումներն ուշանան, ապա, իհարկե, հերթական ընտրությունների ժամանակ հասարակությունը դա կգնահատի։ Մենք հասկանում ենք, որ աջակցության մակարդակը չկորցնելու համար անհրաժեշտ է պլանավորված աշխատանք տանել։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է նոյեմբերի 9-ին Մելբուռնում անցորդների վրա հարձակման պատասխանատվությունը, որը կատարվել է դանակով զինված տղամարդու կողմից:
Մի քանի շենք, որոնք գտնվում են Մարսելի կենտրոնում ավելի վաղ փլուզված բնակելի շենքերից ոչ հեռու, նոյեմբերի 9-ին տարհանում են նախազգուշական նպատակներով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խաղաղության կոչ է արել Մերձավոր Արեւելքում, ամենից առաջ, Իրաքում եւ Սիրիայում՝ ընդգծելով այն վիթխարի տառապանքները, որոնց այդ տարածաշրջանում ենթարկվում են տարբեր դավանանքի քրիստոնյաները:
Ավստրալիայի ոստիկանությունը որպես ահաբեկչություն է դիտարկում Մելբուռնում հարձակման հետ կապված միջադեպը:
«Որոշումն այն մասին, թե ով կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, կկայացվի դեկտեմբերի 6-ին կազմակերպության՝ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ գործըթնացներն արագ են տեղի ունենում, և պետք է սպասել՝ հասկանալու, թե մոտակա ժամանակում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը տարածաշրջանում:
Իրանը Միջազգային ծովային կազմակերպությանը (ՄԾԿ) կոչ է արել գնահատելու ԱՄՆ-ի պատժամիջոցներնի օրինականությունը, որոնք վնաս են պատճառում Իրանի առեւտրական նավերին:
Վիեննան ռուսական կողմից «թափանցիկ» տեղեկատվություն է պահանջում ավստրիական բանակի նախկին գնդապետի հետ կապված իրադրության առնչությամբ, որը կասկածվում է Ռուսաստանի օգտին հետախուզական գործունեության մեջ:
Մելբուռնում մարդ է զոհվել դանակով զինված տղամարդու հարձակման հետեւանքով:
Ավստրիայի հատուկ ծառայությունները նոյեմբերի 8-ին ձերբակալել են ավստրիական բանակի գնդապետի, որը քսան տարվա ընթացքում լրտեսությամբ էր զբաղվում Ռուսաստանի օգտին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իրավապահներն ստուգում են խարդախության վերաբերյալ հաղորդումները Ֆլորիդայի նահանգում կայացած Սենատի ընտրությունների ընթացքում:
Մելբուռնի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է առեւտրական կենտրոնի շենքի մեջ: Ոստիկանությունը եւ արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները շրջապատել են վթարի վայրը:
Իտալիայի Նախարարների խորհուրդը հայտարարել է երկրի 11 մարզերում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ վատ եղանակի հետեւանքների վերացման համար:
«Մենք ձեռք ենք բերել նոր էներգիա, որպեսզի կարողանանք Հայաստանը դարձնել մի երկիր, որը ի վիկաճի է շատ ավելի բարձր մակարդակով պաշտպանել իրեն, որը ի վիճակի է զարգանալ, գրավիչ լինել ներդրումների համար, որը ի վիճակի է գրավիչ լինել այնտեղ ապրելու համար»: