Բաժիններ՝

The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի

ՖԻՖԱ-ն համագործակցում է Եվրոպական ակումբների ասոցիացիայի (EFC) հետ՝ 2029 թվականի Ակումբային Աշխարհի առաջնությունը 32-ից 48 թիմի ընդլայնելու համար:

Այս քայլը կարող է հանգեցնել մրցաշարին անգլիական Պրեմիեր լիգայի ավելի շատ ակումբների մասնակցությանը, ըստ The Guardian-ի։

Ըստ աղբյուրի՝ այն բանից հետո, երբ «Չելսին» անցյալ տարի Ակումբային Աշխարհի առաջնությունում հաղթելու համար վաստակեց մոտ 84 միլիոն ֆունտ ստեռլինգ, խոշոր եվրոպական ակումբները խնդրեցին ՖԻՖԱ-ին ընդլայնել մրցաշարը։

«Լիվերպուլը», «Բարսելոնան» և «Նապոլին»՝ այն ժամանակ Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի չեմպիոնները, չմասնակցեցին, քանի որ որակավորումը մրցաշարին սահմանափակված էր Չեմպիոնների լիգայի նախորդ չորս հաղթողներով և ՈՒԵՖԱ-ի ամենաբարձր գործակից ունեցող ութ ակումբներով: ՖԻՖԱ-ն նաև սահմանափակեց մասնակիցների թիվը՝ յուրաքանչյուր երկրից երկուսով:

Այժմ քննարկվում է այս սահմանափակումը վերացնելու տարբերակը, որը կարող է դրական ազդեցություն ունենալ Պրեմիեր լիգայի ակումբների, մասնավորապես՝ «Արսենալի», «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» վրա, քանի որ նրանք ՈՒԵՖԱ-ի գործակցով լավագույն 8 թիմերի շարքում են։

Armsport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930