Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) հայտնել է, որ Ուկրաինայի տարածքն ակտիվ հակամարտության գոտի է, ինչի պատճառով դրա օդային տարածությունը եւ կարեւորագույն ենթակառուցվածքը ենթարկված են ռազմական գործողությունների ազդեցությանը, ինչը վտանգ է ստեղծում քաղաքացիական օդանավերի անվտանգության համար:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է, որ G7-ի ղեկավարների հետ փետրվարի 24-ին նշանակված հանդիպումից հետո «ԱՄՆ-ը, դաշնակիցներն ու գործընկերները խիստ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ»: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը։
Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանի հարավում ժամանակավորապես դադարեցվել է 12 օդանավակայանի աշխատանքները:
168.am-ի հետ զրույցում Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասաց, որ որևէ տվյալ չունեն Ուկրաինայից որևէ հայ ընտանիքի դուրս գալու մասին։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) տեղեկացնում է Ուկրաինայի տարածքում տեղական ժամանակով 07:00-ի դրությամբ թշնամու գնդակոծությունների հետեւանքների մասին։
Այս առավոտյան, Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություններ է սկսել Ուկրայինայի դեմ, և դատելով հասնող տեղեկություններից, նրա ողջ տարածքում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական 5 ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ խոցելու մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ Ուկրաինայի սահմանապահ ծառայության զինծառայողները որևէ դիմադրություն ցույց չեն տալիս ռուսական ստորաբաժանումներին:
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրել է կանխամտածված պատերազմը, որը «կհանգեցնի մարդկային ողբերգական կորուստների ու զրկանքների»:
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային կոչ է արել աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողություններով պայմանավորված իրավիճակում:
Ռուսաստանի զինված ուժերը հրետանային կամ օդային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խոցվում են գերճշգրիտ զենքերով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել. տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ գործակալություն:
2021 թվականի արդյունքներով Հիթրոու օդանավակայանի ուղեւորահոսքը կազմել է 19,4 միլիոն, ինչը դարձել է ամենացածր ցուցանիշը 1972 թվականից ի վեր: Այդ մասին փետրվարի 23-ին հաղորդել է օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Կիևում դեռևս չի ծրագրվում է պարետային ժամ մտցնել, սակայն կգործի զանգվածային միջոցառումների, ցույցերի իրականացման արգելքը:
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության տվյալներով՝ Գերմանիայից F-35 ութ կործանիչ ինքնաթիռներ կտեղափոխեն ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ընթացող գործողությունների մի շարք շրջաններ»: Գերմանիայից Բալթյան երկրներ կտեղափոխեն Ան-64 20 մարտական ուղղաթիռներ, եւս 12-ը Հունաստանից կտեղափոխեն Լեհաստան: Այժմ Եվրոպայում մշտական կամ ժամանակավոր հիման վրա գտնվում են ԱՄՆ-ի ավելի քան 90 հազար զինծառայողներ:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ռուս-ադրբեջանական արդեն դաշնակցային հարաբերությունները հայկական դիվանագիտության ֆիասկոն են և Նիկոլ Փաշինյանի ձախողումը:
«Բանակի վերջնականապես կազմաքանդմանն են նաև գնալու՝ հանուն պաշտոնների պահպանման՝ բոլոր տապալումների մեղքը բարդելով նախկինների վրա. այդ դեպքում հարց է առաջանում, բա եթե դուք նախկինից ոչնչով չեք տարբերվում, ընդհակառակը՝ ավելի վատն եք, բա ժողովրդին ինչո՞ւ խաբեցիք, եկաք իշխանության. եկաք, որ Արցախը հանձնե՞ք, թե՞ 4000 տղերքի գլուխն ուտեք»,- ասաց Սաղաթելյանը։
Աշխարհը կառավարվում է պոպուլիզմով: Հայաստանը ևս բացառություն չէ: Պոպուլիստական հայտարարությունների պակաս չկա ոչ մի ոլորտում՝ առողջապահությունից մինչև պաշտպանություն ու անվտանգություն: Իշխանափոխությունից հետո հենց պոպուլիզմն աստիճանաբար նվազեցրեց հասարակության վստահությունը բանակի հանդեպ, խարխլեց դրա հիմքերը:
Եվրամիության անդամ երկրների ու կառավարության ղեկավարները փետրվարի 24-ին արտահերթ գագաթնաժողով կգումարեն՝ կապված Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հետ: Այս մասին ասվում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներին ուղղված նամակում:
Համապատասխան հրամանագիրը, որը ենթակա է խորհրդարանում քննարկման, փետրվարի 23-ին հրապարակվել է Ուկրաինայի Ռադայի կայքում:
Սպասվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդուլֆաթահ աս-Սիսիի այցն Ադրբեջան:
ԱԴԾ-ում հատուկ գործողության այլ մանրամասներ չեն ճշտել եւ չեն բացահայտել ձերբակալվածների ինքնությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Աֆղանստանում իշխանության հասած «Թալիբան» արմատական շարժումը կարծում է, որ երկրի ներկայիս կառավարության միջազգային ճանաչման գործընթացում առաջընթաց է ձեռք բերվել՛ Այդ կարծիքն է հայտնել շարժման քաղաքական գրասենյակի անդամ Անաս Հաքանին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան մասնակցելու է ՆԱՏՕ-ի առաջնորդների առցանց գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ներկայում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի պլանների մեջ չի մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, բայց հեռանկարում դրա անցկացման հնարավորությունը պահպանվում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին:
Ուկրաինան սկսել է 18-ից մինչեւ 60 տարեկան պահեստայինների զորակոչ: Փետրվարի 23-ին այդ մասն ասված է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։
Չորս մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով, որը տեղի է ունեցել Հավայան Կաուայի կղզում: Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան հրթիռային զինափորձարանը:
Կանադան զենք նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա: Այդ մասին Twitter-ում հայտնել է Կանադայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Անիտա Անանդը:
Չինաստանը հանդես է գալիս ցանկացած միակողմանի սահմանափակումների դեմ եւ կարծում է, որ պատժամիջոցների սահմանումը տարաձայնությունների կարգավորման լավագույն միջոցը չէ: Փետրվարի 23-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը՝ պատասխանելով Պեկինի կողմից Ուկրաինայի հարցով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին հարցին։