Բորելը հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության թիմն արդեն Հայաստանում է. ՏԱՍՍ

Հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու համար ստեղծված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության թիմն արդեն Հայաստանում է, և այն օպերատիվորեն կտեղակայվի:

Այս մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին վերաբերող մամուլի ասուլիսին:

«Մեր թիմն արդեն Հայաստանում է: Առաքելությունն արագ կիրագործվի»,-նշել է նա:

ԵՄ նախագահ Շառլ Միշելն էլ ողջունել է առաքելության օպերատիվությունն ու նշել, որ այն կարող է ամրապնդել վստահությունը, (Հայաստանի և Ադրբեջանի միջև) և ԵՄ-ին հնարավորություն տալ առավել աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31