Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Շվեդիան Ուկրաինային կհատկացնի 154 միլիոն դոլար՝ ձմռանն ընդառաջ էներգետիկ կարիքների համար։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

«Կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինայի համար 2026 թվականի համար մոտ 1,5 միլիարդ շվեդական կրոն ( 154 միլիոն դոլար) ընդհանուր գումարի նոր աջակցության փաթեթի վերաբերյալ՝ Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու նպատակով», – ասված է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալը կոչ է արել քաղաքացիներին պատրաստվել դաժան ձմռանը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ուկրաինայի էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն է հայտարարվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930