Ֆրանսիայի Լիլ քաղաքում երեք քննիչ-դատավորներ մեղադրանքներ են առաջադրել Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատի) խոսնակ Ռիշար Ֆեռանին ձեռնարկությունից «ապօրինի օգուտ ստանալու» կապակցությամբ:
Հոնկոնգի ոստիկանությունը հավանություն չի տվել սեպտեմբերի 15-ին կղզում հակակառավարական բազմամարդ հանրահավաք անցկացնելու ընդդիմադիր ուժերի դիմումին:
Եվրամիության կազմից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկրին սպառնում է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի պակասությամբ, սահմանում բեռնափոխադրումների ընդհատումներով եւ զանգվածային բողոքներով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է գործող պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական նշանակելու հնարավորությունը, այդ դեպքում վերջինս միաժամանակ կզբաղեցնի երկու պաշտոնները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դիվանատունը կհամաձայնի ազգային խորհրդարանի աշխատանքի վերսկսմանը, եթե Գերագույն դատարանը պաշտպանի Շոտլանդիայի դատարանի որոշումը, որը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել, որ երկրի օրենսդիր մարմնի գործունեության դադարեցումն անօրինական է եղել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը հոկտեմբերի 1-ից հետաձգել մինչեւ 15-ը:
ԱՄՆ-ի վարչակազմի երեք աշխատակիցներ, որոնք աշխատում էին Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի՝ պաշտոնաթող արված օգնական Ջոն Բոլթոնի հետ, սեպտեմբերի 11-ին նույնպես ազատման դիմումներ են տվել: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Իրանը պետք է մոռանա ուրանի հարստացում իրականացնելու հնարավորություն ունենալու իր ցանկության մասին: Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Սարգսյանն ասել է, որ ՀՀ վարչապետին իր հարցազրույցների և գրառումների միջոցով խորհուրդ է տվել ուղիղ կերպով աշխատել ԱՄՆ Անվտանգության խորհրդի հետ, այլ ոչ թե՝ ՀՀ ԱԽ-ի միջոցով: «Կարծում եմ՝ այդ ուղղությամբ մեզ շարունակական աշխատանքներ են անհրաժեշտ»,- նկատել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը երեք տարում 160 մլն դոլար կհատկացնի վեյփ ծխելու դեմ պայքարի արշավին:
Իտալացի քանդակագործ Արթուրո դի Մոդիկան, որն ստեղծել է Նյու Յորքի ֆինանսական շրջանում տեղադրված ցլի արձանը, վանդալի հարձակումից հետո այն կվերականգնի իր հաշվին:
Դերասան, երգիչ, կոմպոզիտոր եւ հեռուստահաղորդավար, Ղազախստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նուռլան Ալիմժանովը սեպտեմբերի 11-ին Ղազախստանի մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորի երդում է տվել:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի վախենում եկեղեցական պառակտումից, թեեւ աղոթում էլ է, որ դա տեղի չունենա:
Օտարերկրացի ուսանողները հնարավորություն կստանան ուսումն ավարտելուց հետո երկու տարի մնալ Մեծ Բրիտանիայում, որպեսզի աշխատանք գտնեն այնտեղ:
Սա Արմին Թ. Վեգների նամակի շարունակությունն է, գրված 1932 թ. Ֆրանց Վերֆելին, որը հրապարակվում է առաջին անգամ.
Լոնդոնում մեկնարկած «DSEI 2019» Միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ թուրքական «Anova», «UNIDEF» և բրիտանական «AEI Systems» ռազմարդյունաբերական ընկերությունները համագործակցության պայմանագիր են ստորագրվել։
«Բացասական զարգացումների սպասումները տարածաշրջանում Բոլթոնի օրոք շատ էին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գոտում, քանի որ տարածաշրջանում անկայունությունն անդրադառնալու էր նաև իրավիճակի վրա ԼՂ գոտում, կշահեն մեր երկկողմ հարաբերությունները, որոնք սահմանափակված են պատժամիջոցների պատճառով»,- ասաց նա:
Շոտլանդիայի Բարձրագույն քրեական դատարանը որոշել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գործունեության դադարեցումն անօրինական է:
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, որը պաշտոնաթող է արվել, շատ հաճելի զրուցակից է, սակայն Մոսկվան հարցերի մեծ մասի շուրջը նրա հետ չէր համաձայնում ուժային մեթոդների վրա հենվելու նրա կտրուկ ոճի պատճառով:
Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության քաղաքականություն վարել: Այդ մասին երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է չեխ պաշտոնակից Միլոշ Զեմանի՝ երկիր կատարած Fայցի ընթացքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին Սոչիում բանակցություններ կանցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ:
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է, և ակնկալվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Կրեմլում չեն կարծում, որ ազգային անվտագության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հրաժարականը կարող է ազդել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ-ն այլեւս ինքնաբերաբար չի պաշտպանի Եվրոպան, ուստի նրան անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել սեփական անվտանգության աահովման համար:
Ճապոնիայի կայսրը՝ Նարուհիտոն, սեպտեմբերին 11-ին պաշտոնապես հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որը նրան ներկայացրել է վարչապետ Սինձո Աբեն:
Մեծ Բրիտանիայի միացյալ ուժերի հրամանատար Փատրիկ Սանդերսն առաջարկել է կառավարության Cobra կոմիտեն, որը հրավիրվում է արտակարգ իրավիճակների կարգավորման համար, փոխադրել աշխատանքի անընդհատ ռեժիմի՝ Ռուսաստանի հետ դիմակայության նոր շրջափուլի սպառնալիքի պատճառով, որը նման է «Մեծ խաղին»՝ Ռուսաստանի եւ Բիտանիայի կայսրությունների պայքարին XIX դարում Կենտրոնական եւ Հարավային Ասիայում ազդեցության համար:
Բրիտանական ծառայությունները սեպտեմբերի 10-ին 80-ից ավելի միգրանտների են բռնել, որոնք փորձում էին նավակներով Լա-Մանշի նեղուցով հասնել Միացյալ Թագավորության ափեր:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալուն հասնելու հնարավորություն դեռեւս կա, Գերմանիայի կառավարությունը դրա համար աշխատելու է մինչեւ վերջին օրը:
ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չէ:
Չինաստանի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 17-ից վերացնել 25-տոկոսանոց մաքսերն ԱՄՆ-ից ներկրվող 16 ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, պեստիցիդների եւ լուբրիկանտների նկատմամբ: