Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության չայցելել Իրան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան առանց հրատապ անհրաժեշտության:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր այդ հայտարարությունը կապում է ընթացիկ տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված հարձակման հետ, որի արդյունքում սահմանափակվել էր Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը։

«Ադրբեջանի քաղաքացիներին խստորեն խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Իրան, իսկ այդ երկիր մուտք գործողներին կոչ ենք անում զգոն լինել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930