
Հայտնի են Թուրքիայի ԱԳՆ եւ ՊՆ նոր ղեկավարների անունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փոխել է երկրի փոխնախագահին եւ այդ պաշտոնում նշանակել Ջեւդեթ Յըլմազին: Նա նաեւ փոխել է բոլոր հիմնական նախարարներին։
Նոր կառավարությունում ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է հետախուզության արդեն նախկին պետ Հաքան Ֆիդանը: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Նախկին փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը ստանձնել է ֆինանսների նախարարի պաշտոնը: Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան։