
Բորելը հայտարարել է, որ առանց Արևմուտքի աջակցության Ուկրաինայում հակամարտությունն արագ կավարտի

Արևմուտքի կողմից Կիևին ռազմական աջակցության դադարեցման դեպքում հակամարտությունն Ուկրաինայում արագ կավարտվի, բայց Ուկրաինան կկորցնի իր ինքնիշխանությունը։
«Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության հարցերով ասիական համաժողովում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք չենք կարող դադարեցնել ռազմական աջակցությունը Ուկրաինային, քանի որ մենք չենք ցանկանում խաղաղություն, որը կհանգեցնի Ուկրաինայի հանձնմանը», – ասել է նա։