Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը դիմել է ԱՄՆ-ի կառավարությանը՝ կոչ անելով երկխոսության եւ բանակցությունների գործընթաց սկսել երկու երկրների միջեւ:
Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ որոշում է ընդունվել Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում նավթային փոխադրումների անվտանգության ապահովման՝ ԱՄՆ-ի կողմից ստեղծվող միջազգային կոալիցիային երկրի միանալու մասին:
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը:
Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի Կալաթ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, եւս ավելի քան 60 հոգի վերքեր են ստացել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը հանդիպման ընթացքում անհրաժեշտ են համարել, որ համաշխարհային հանրակցությունը միավորվի տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը դիմակայելու համար:
«Հայաստանը՝ որպես ՌԴ ռազմավարական գործընկեր, երբեք ՌԴ-ի կողմից չի ենթարկվել որևէ կասկածի, իսկ ներկայումս՝ Փաշինյանի օրոք, ՌԴ-ում շատերն են մտահոգված հետևում իրադարձություններին՝ կադրային քաղաքականությանը, քաղաքական հետապնդումներին, Փաշինյանին մոտ շրջապատի մարդիկ իրենց թույլ են տալիս Ռուսաստանի և ՌԴ նախագահ Պուտինի հասցեին լպիրշ հայտարարություններ»:
ԱՄՆ ռազմածովային ուժերը հաստատել են փաստը, որ տիեզերքում երևացող անհայտ մարմիններին պատկերող տեսանյութերն իրական են: Այս մասին հայտնում է Popular Mechanics-ը:
Իռլանդիայում սելֆիի շնորհիվ հնարավոր է եղել փրկել 28-ամյա կնոջը:
Արմին Վեգները գրել է Ֆրանց Վերֆելին. «Ռադիոն ու մամուլը շարունակում էին ուտել ինձ: Վերջիվերջո, ծանր հիվանդությունը ինձ գետնեց, որը մինչ օրս չեմ հաղթահարել: Ինձ գրքային ակումբից հանձնարարեցին խորքային աշխատություն գրել հրեական Պաղեստինի վերաբերյալ: Դա հոգեմաշ ժամեր խլեց իմ մեծ հայկական վեպից, որը, այլ պայմաններում, պետք է վաղուց ավարտված լիներ։ Այնուամենայնիվ, ես ավարտեցի առաջին հատորը, չնայած այն դեռ վերանայման կարիք ունի: Երկրորդ հատորի նախագիծը կիսով չափ է արված, ինչպես նաև չորրորդ հատորի որոշ հատվածներ, որոնք ես նախկինում սկսել էի։
Quantum of the Seas հսկայական կրուիզային նավը, որի վրա հինգ հազար զբոսաշրջիկներ են գտնվում Չինաստանից, խարիսխ է ձգել Վլադիվոստոկում:
Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության ղեկավար Դմիտրիյ Ռոգոզինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ համատեղ շահագործել «Բայկոնուր» տիեզերական կայանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդական կնշանակի Ռոբերտ Օ՛Բրայենին։
Առնվազն 26 երեխա եւ երկու ուսուցիչ են զոհվել Լիբերիայի դպրոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով:
Մեծ Բրիտանիան կարող է կրկին հետաձգել Եվրամիությունից դուրս գալը ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքում, սակայն պետք է պահպանի ազատ տեղաշարժն Իռլանդիայի սահմանին եւ, նույնիսկ Բրյուսելի հետ գործարքի բացակայության դեպքում կատարի ֆինանսական պարտավորությունները Եվրամիության հանդեպ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ քննարկել է թագավորության նավթավերամշակման ձեռնարկությունների վրա գրոհի կապակցությամբ ստեղծված իրադրությունը:
Կնեսետի ընտրություններում քվեաթերթիկների 60,28 տոկոսի տվյալների մշակման արդյունքներով վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն ընթանում է երկրորդ տեղում՝ ձայների 25,68 տոկոսով, իսկ ձախ կենտրոնամետ «Կախոլ Լավանն»՝ առաջին տեղում՝ 26,34 տոկոսով:
Հնդկաստանի արեւելքի Բիհարի նահանգում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 17 մարդ է զոհվել կայծակի հարվածներից տեղատարափ անձրեւների ժամանակ:
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռիսկը, առանց այդ «ապահարզանի» պայմանների վերաբերյալ վավերացված համաձայնագրի, պահպանվում է, չնայած երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցներին:
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) հրավիրել է տասնյակ երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչների, որտեղ շահագործվել են Boeing 737 MAX-երը, ոչ պաշտոնապես քննարկելու այդ շարքի ինքնաթիռների հավաստագրման գործընթացը:
ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Վենեսուելայի իրադրության պատճառով ակտիվացնում են Ռիոյի դաշինքի՝ փոխադարձ օգնության, այդ թվում՝ համատեղ պաշտպանության պայմանագրի գործողությունները, ինչի մասին հայտնել է Պետդեպարտամենտը:
«Ֆակսայ» թայֆունը, որը Ճապոնիայում մոլեգնել է սեպտեմբերի սկզբին, ավելի քան 500 հանրակրթական դպրոց է վնասել Տոկիոյի հարեւան Տիբայի պրեֆեկտուրայում:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են ընդունել միանալ Պարսից ծոցի շրջանում նավագնացության անվտանգության ապահովման միջազգային կոալիցիային: Այս մասին հայտնել է Մամուլի սաուդյան գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության պաշտպանական գերատեսչության մի աղբյուր:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մոտ օրերս բանակցություններ կսկի «ուժեղ սիոնիստական կառավարության» ստեղծման շուրջը, բայց անհրաժեշտ է համարում սպասել խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը, որոնք կայացել են սեպտեմբերի 17-ին: Այս մասին նա հայտարարել է Թել Ավիվում իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության նախընտրական շտաբում կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը:
Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթի-գազի պետական ընկերությունը հաճախորդներին հայտնել է իր նավթային օբյեկտների վրա գրոհներից հետո նավթի բեռնառաքումը վերսկսելու մասին:
«Քոչարյանի հետապնդումն առաջացրեց որոշակիորեն բացասական արձագանք Մոսկվայի կողմից, քանի որ չի համապատասխանում մոսկովյան քաղաքական խոհանոցի ավանդույթներին: Ուստի այն անձինք, որոնց նշեցիք, ընկել են այդ նույն քաղաքական հոսանքի մեջ, հենց այդ պատճառով նրանց չեն վերադարձնում»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեղինակավոր «Նյու Յորք Թայմս» թերթը ժուռնալիստական աղետ է համարել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 17-ին պայմանավորվել են այն գրոհներին համատեղ պատասխանի համար ամբողջ աշխարհում գործընկերների հետ աշխատելու անհրաժեշտության շուրջ, որոնց Սաուդյան Արաբիայում ենթարկվել են Saudi Aramco ընկերության ձեռնարկությունները:
Էր Ռիադն ի վիճակի է գլուխ հանել Saudi Aramco ընկերության ազգային նավթընկերության ձեռնարկությունների վրա վերջերս կատարված գրոհների հետեւանքներից, որոնք սպառնալիք են ոչ միայն երկրի տնտեսության, այլեւ ամբողջ համաշխարհային նավթաշուկայի համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելը համարում էռուսալեզու պետություն:
Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի առաքելությունը արձանագրել է, որ 3300-ից ավելի խաղաղ քաղաքացիներ են զոհվել Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր: