Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ: Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի ժողովրդի վիշտը: Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորներին շուտափույթ ապաքինման համար»,- ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ:

Հնդկաստանում երկու մարդատար և մեկ բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի, վիրավորներների թիվը՝ 900-ի։

Տեսանյութեր

Լրահոս