«Ես երբեմն զարմանում եմ, թե ինչպես են Երևանում գնահատում իրավիճակը: Իսկ ո՞վ է ասել, որ Ադրբեջանը որևէ տեսակի համագործակցության է ձգտում ՀԱՊԿ-ի հետ: Բայց Հայաստանն իր քաղաքականությամբ սերտացնում է ՀԱՊԿ անդամ երկրների և Ադրբեջանի համագործակցությունը: Այն ժամանակ, երբ պարոն Փաշինյանը հայտարարեց, որ որոշ հանգամանքներ՝ ՀԱՊԿ-ի հետ կապված, իր համար ընդունելի չեն, Ադրբեջանը հայտարարեց, որ, եթե եզ ձեռնտու չէ, մենք կմիանանք»:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչների խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ որոշում է ընդունել հանել բոլոր տարիքային սահմանափակումները կարգադրիչ-տնօրենի պաշտոնի համար:
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվել են սեպտեմբերի 9-ին չպաշտպանել վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ հոկտեմբերին վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու առաջարկությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող էր հանրապետությանն օգնել՝ «ընդունելի գնով» 10-15 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարմամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ է, որ իրեն կհաջողվի Եվրամիության հետ համաձայնության գալ հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում Միության կազմից գործարքով թագավորության դուրս գալու պայմանների շուրջը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանից պահանջել Է չճնշել ու չկռացնել իր երկրին:
«Թալիբան» արմատական շարժման ջոկատներն Աֆղանստանի արեւմտյան մասում հարձակում են գործել Ֆարահ քաղաքի վրա:
Դանիա այցելելու Մարգրետե Բ թագուհու՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալ Թրամփին արված հրավերը մնում է ուժի մեջ:
Եվրամիությունը պետք է սովորի գործել «վստահ ու վճռական»՝ դիմակայելու համար Չինաստանին, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը մտադիր է Միացյալ Թագավորության կազմից ինքնավարության դուրս գալու հարցի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման հասնել արդեն 2020 թվականին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Եվրամիությանն ուղղված սպառնալիքով։ Նա մասնավորապես հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսում նախատեսված անվտանգության գոտին չստեղծվի, ապա Թուրքիան կփոխի փախստականների հարցով իր քաղաքականությունը։
Հակաահաբեկչության բնագավառում Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունն օգնեց փրկելու ամերիկացիների կյանքեր:
Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը։ Ըստ հեռուստաալիքի՝ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել։
«Դորիան» փոթորիկը, որը հասել է Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափ, թուլացել է մինչեւ առաջին կատեգորիա՝ ըստ Սաֆիր – Սիմփսոնի սանդղակի:
Բահամներում «Դորիան» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 30-ի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցների չեղարկում չի լինի:
ԱՄՆ-ում 5 մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով, որն այժմ գտնվում է Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափից ոչ հեռու: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
95 տարեկան հասակում մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեն: Այս մասին հայտնել է պետության գործող նախագահ Էմերսոն Մնանգավան:
Մեծ Բրիտանիայում EasyJet ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորը, որը Մանչեսթրից պետք է մեկներ իսպանական Ալիկանտե քաղաք, փոխարինել է օդաչուին, որն աշխատանքի չէր ներկայացել:
Հարուստ հոնկոնգցիները Հոնկոնգում աճող քաղաքական հուզումների պայմաններում իրենց ընտանիքների համար փող են ներդնում Մեծ Բրիտանիայի «ոսկե վիզաների» մեջ, հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով միգրացիայի հարցերով իրավաբաններին եւ անշարժ գույքի ներդրումներով զբաղվող ընկերություններին:
Դատարանը սեպտեմբերի 4-ին 58 տարվա ազատազրկման է դատապարտել Ռոսա Էլենա Բոնիլյային՝ Հոնդուրասի նախկին նախագահ Պորֆիրիո Լոբոյի կնոջը:
Եվս 11 կանայք սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են ներկայացրել իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի նկատմամբ:
Վիտալի Շիշկինը տեղեկացրեց, որ փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է այս տարվա փետրվարի սկզբին, հայտը դիտարկվել է կես տարվա ընթացքում՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը սեպտեմբերի 9-ին վերստին Միացյալ Թագավորության խորհրդարանին առաջարկ կներկայացնի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի եւ Ջորջիայի նահանգների 220 հազարից ավելի բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել «Դորիան» փոթորկի պատճառով, որը մոլեգնում է երկրում:
ՄԱԿ-ը և Եվրամիությունը մեղադրել են Թուրքիային՝ սիրիացի փախստականներին կամայականորեն երկրից արտաքսելու մեջ։ Միջազգային կառույցները հիշեցրել են, որ բացի որոշակի բացառիկ դեպքերից՝ սիրիացիները չեն կարող հետ ուղարկվել իրենց երկիր։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Սեպտեմբերի 5-ին «մարտական գործողությունների ժամանակ» Ռումինիայից եւ ԱՄՆ-ից երկու զինծառայող է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում:
Ներդրումները ճիշտ սննդի առաջմղման բնագավառում կարող են մինչեւ 2025 թվականը 3,7 միլիոն կյանք փրկել:
32 հազար լիտր ջին փոխադրող ցիստեռնից արտահոսը բազմաժամյա խցանում է հարուցել Անգլիայի հյուսիսային մասի M6 ավտոմայրուղում: