Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի առաքելությունը արձանագրել է, որ 3300-ից ավելի խաղաղ քաղաքացիներ են զոհվել Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր:
«Թալիբան» արմատական շարժումն ստանձնել է այն պայթյունների պատասխանատվությունը, որոնք սեպտեմբերի 17-ին որոտացել են Աֆղանստանի Փարվանի նահանգում եւ երկրի մայրաքաղաք Քաբուլում:
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները ձայների բացարձակ մեծամասնությամբ հավանություն են տվել Քրիստին Լագարդին Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնում նշանակելուն:
Ֆրանսիացի ոստիկանները սեպտեմբերի 17-ի առավոտյան ձեռնամուխ են եղել երկրի հյուսիսի Գրանդ Սենտ քաղաքի (Նորի դեպարտամենտ) ծայրամասում անօրինական միգրանտների ճամբարի տարաբնակեցմանը:
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ լքում է Դեմոկրատական կուսակցության (ԴԿ) շարքերը, որը կառավարող կոալիցիայի մեջէ մտել «5 աստղի» շարժման» հետ:
Աֆղանստանի նախագահի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 24, տուժել՝ 31 մարդ:
Անհայտ անձինք Կիեւի մերձակայքում հրկիզել են Ուկրաինայի Ազգային բանկի նախկին ղեկավար Վալերիա Գոնտարեւայի տունը:
Ֆրանսիայի «Ազգային միավորում» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը չի բացառել, որ կարող է մասնակցել Ֆրանսիայի 2022 թվականի նախագահական ընտրություններին։
Դոնբասի վերաբերյալ «Զելենսկու բանաձեւը» ենթադրում է տարածաշրջանում խաղաղության հաստատում կես-մեկ տարվա ընթացքում:
Ուժգին պայթյունէ տեղի ունեցել Սանաձարո-դե-Բուրգոնդիում (Իտալիայի հյուսիս-արեւելք) Eni-ի նավթավերամշակման ձեռնարկությունում:
Ղրղըզ սահմանապահ է զոոհվել, եւս վեց զինծառայողներ վիրավորվել սեպտեմբերի 16-ին Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով:
Սեպտեմբերի 17-ին Հոնկոնգի մետրոյի վերգետնյա «երկնագույն» ճյուղում (East Rail Line) գնացքների երթեւեկությունը դադարեցվել է ռելսերից վագոնի դուրս ընկնելու պատճառով, տուժել է առնվազն ութ մարդ:
Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական, 74-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ը:
Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ռազմական գործողությունները համարժեք պատասխան է համարում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա դրոնների գրոհին:
Սեպտեմբերի 17-ին տեղական ժամանակով 07:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) քվեարկության համար բացվել են տեղամասերն Իսրայելի պատմության մեջ առաջին կրկնական խորհդարանական ընտրություններում:
Աշգաբադում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Թուրքմենական ալաբայ» գրքի շնորհանդեսը:
«Չեմ կարծում, որ այցն ինչ-որ լուրջ արդյունքով աչքի է ընկնելու, լինելու են աշխատանքային քննարկումներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս փորձագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի՝ հոկտեմբերի 1-ին Երևան կատարելիք աշխատանքային այցին:
Եվրամիությունը դեռեւս Մեծ Բրիտանիայից առաջարկություններ չի ստացել Բրյուսելի եւ Լոնդոնի կողմից հավանության արժանացած 2018 թվականի նոյեմբերի 25-ի գործարքի շրջանակում հանրակցության կազմից Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դարձել է «էներգիայի թիվ մեկ արտադրողն աշխարհում»։
Սաուդյան Արաբիայի շուրջն իրադրությունը թագավորության նավթի ձեռնարկությունների վրա անօդաչուների գրոհից հետո ՕՊԷՔ-ի անհետաձգելի հանդիպման անցկացում չի պահանջում եւ գտնվում է վերահսկողության ներքո:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ առաջվա պես Դոնբասի խաղաղությունը եւ Ղրիմը վերադարձնելը համարում է իր հիմնական խնդիրները պետության ղեկավարի պաշտոնում եւ մտադիր չէ հրաժարվել այդ կապակցությամբ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներից։
ՄԱԿ-ն անհանգստացած է Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածության աճից եւ շահագրգիռ կողմերին կոչ է անում կայուն երկխոսություն հաստատել խաղաղության եւ կայունության համար:
Անցած հանգստյան օրերին 50 աստղի փոխարեն 51 աստղով հարյուրից ավելի դրոշներ էին կախվել Սպիտակ տունը Կապիտոլիումի հետ կապող Փենսիլվանիա ավենյուի երկայնքով՝ ի պաշտպանություն մայրաքաղաքի Կոլումբիայի օկրուգին նահանգի կարգավիճակ շնորհելուն:
Կոսովոյի եւ Մետոքիայի հարցի լուծումը հնարավոր է սոսկ փոխզիջման միջոցով: Սեպտեմբերի 16-ին Blic թերթում հրապարակված հարցազրույցում նման վստահություն է հայտնել Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը։
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կարգապահական տույժի է ենթարկել կառավարական երեք կազմակերպության պաշտոնական փաստաթղթերում «Արեւելյան ծովի» փոխարեն, ինչպես այն ընդունված է անվանել Կորեայում, «Ճապոնական ծով» տեղանունն օգտագործելու համար:
General Motors ավտոկոնցեռնի ավելի քան 49 հազար աշխատող՝ ամերիկյան Ավտոարդյունաբերության աշխատողների միավորված արհմիության անդամներ, լույս սեպտեմբերի 16-ի գիշերը գործադուլ են սկսել:
Յակուտիայում մոլեգնող հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել վերահսկողության գոտում, անցած հանգստյան օրերին վերացվել է բռնկման երեք օջախ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հանդիպել Փհենյանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրականությանը չհամապատասխանող է համարել այն տեղեկատվությունը, թե ինքը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց որեւէ նախապայմանի:
Քաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջն իշխանություններh հետ բանակցությունները կարելի է համարել մեռած: