Բաժիններ՝

Իսրայելի բանակը հաղորդել է Եգիպտոսի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության մասին

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է Եգիպտոսի հետ սահմանին փոխհրաձգության մասին։

Իսրայելի բանակը հայտնել է, որ Եգիպտոսի հետ սահմանին տեղի է ունենում հրաձգություն՝ միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չհաղորդելով։

Ավելի վաղ իսրայելական Kan ռադիոկայանը հաղորդել էր Եգիպտոսի հետ սահմանին երկու մարդու վիրավորվելու մասին:

Times of Israel-ն էլ իր հերթին հայտնել է, որ իսրայելա-եգիպտական սահմանին հաճախակի են տեղի ունենում թմրամիջոցների փոխադրման դեպքեր։ Նշվում է, որ վերջին տարիներին մի քանի անգամ փոխհրաձգություն է տեղի ունեցել թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվողների և իսրայելական բանակի զինվորների միջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930