ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Սեպտեմբերի 5-ին «մարտական գործողությունների ժամանակ» Ռումինիայից եւ ԱՄՆ-ից երկու զինծառայող է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում:
Ներդրումները ճիշտ սննդի առաջմղման բնագավառում կարող են մինչեւ 2025 թվականը 3,7 միլիոն կյանք փրկել:
32 հազար լիտր ջին փոխադրող ցիստեռնից արտահոսը բազմաժամյա խցանում է հարուցել Անգլիայի հյուսիսային մասի M6 ավտոմայրուղում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կրտսեր եղբայրը՝ Ջոն, հայտարարել է համալսարանների գործերի եւ գիտության նախարարի պաշտոնը թողնելու եւ խորհրդարանից հեռանալու մասին:
2019 թվականի առաջին ութ ամսում Չեռնոբիլը հաճախելիության ռեկորդ է սահմանել:
ԵՄ-ն ահաբեկչության դեմ պայքարի հատուկ գրանցամատյան (CTR) է ստեղծել՝ դատական ոլորտում մասնակից երկրների փոխգործակցությունն ընդլայնելու համար: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտնել են «Եվրոյուստ» եվրոպական մասնագիտացված գործակալությունում:
Իտալիայի նոր կառավարությունը՝ Ջուզեպե Կոնտեի գլխավորությամբ, սեպտեմբերի 5-ին նախագահ Սերջո Մատարելլայի ներկայությամբ հավատարմության երդում է տվել հանրապետությանը Կվիրինալի պալատում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է օգնել կոռուպցիայի գործերի քննության գործընթացին, որոնցում խոսքը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին:
Հոնկոնգի վարչակազմը ինքնուրույն է որոշում ընդունել արտահանձնման օրենքի ուղղումները հանելու մասին, բայց Պեկինը պաշտպանել է նրան:
Անտառային ուժգին հրդեհ է սկսվել Աթենքի արվարձանում գտնվող Նեա Մակրի շրջանում, իշխանությունները խոսում են հրկիզման մասին։
Եվրոպան ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական հարաբերություններում կարող է բախվել նույն այն խնդիրներին, որոնք ծառացել են Չինաստանի առջեւ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Դորիան» փոթորիկը, որը գոյացել է Ատլանտյան օվկիանոսում եւ վերջին օրերին փոքր-ինչ թուլացել էր, վերստին սաստկացել է մինչեւ երրորդ աստիճան՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ հնարավորից, այն շարունակում է մոտենալ ԱՄՆ-ի ծովեզերքին:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են առեւտրական բանակցությունները վերսկսել հոկտեմբերի սկզբին Վաշինգտոնում:
Արտահանձնման մասին օրինագիծը, որն ամռան սկզբից զանգվածային բողոքներ առաջացրեց Հոնկոնգում, պաշտոնապես հետ կկանչվի հոկտեմբերին, երբ իր աշխատանքը վերսկսի Օրենսդիր խորհուրդը:
Ճապոնիայի Իոկոգամա քաղաքի երկաթուղային գծանցում գնացքը բախվել է բեռնատար մեքենայի:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի համաձայնել Մոսկվայի եւ Պեկինի մերձեցման քննադատների կարծիքին, որոնք Չինաստանը համարում են Ռուսաստանի «ավագ եղբայրը»:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները սեպտեմբերի 4-ի երեկոյան, ինչպես եւ սպասվում էր, չպաշտպանեցին հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը։
Բահամյան կղզիների իշխանությունները պարզել են, որ առնվազն 20 մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով:
«Ես ուզում եմ ասել, որ ինձ և այդ մարդուն, որի մասին ասացիք, պետք չէ համեմատել, համեմատության եզրեր չկան: Նա մեղադրվում է՝ որպես հանցագործ, նույնիսկ Ռուսաստանը քաղաքական փախստականի կարգավիճակ չտվեց նրան, Հայաստանին չհանձնեց՝ առանց հիմնավորելու, խախտելով անգամ ՌԴ օրենսդրությունը, այդ մարդը ՌԴ-ի հետ կապ չունի»:
Գերմանացի զինվոր և բժիշկ Արմին Վեգներն Օսմանյան կայսրություն էր ուղարկվել Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ երկու երկրները դաշնակիցներ էին: Վեգները տեղակայվել էր Սիրիայի և Միջագետքի Բաղդադի երկաթուղու շրջակայքում, որտեղ նա ականատես է եղել հայերի տեղահանություններին ու զանգվածային սպանություններին՝ հետագայում հայտնի որպես Հայոց ցեղասպանություն: Նա մի քանի գիրք է գրել՝ նկարագրելով ականատեսի իր վկայությունները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 15-ին:
Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (ՄՓՀԱՊԿ) գործադիր քարտուղար Լասինա Զերբոն եւ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կոռնել Ֆերուցեն հավակնում են կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնին:
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանին նավթի մատակարարումներով ապահովված վարկային գիծ տրամադրելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը, բայց որոշում դեռեւս չկա:
Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախկին ղեկավար Էլմար Բրոքին նշանակել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հարցերով հատուկ խորհրդական:
Բրիտանացիների միայն երրորդ մասն է պաշտպանում ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց (Brexit) առաջ վաղաժամկետ համընդհանուր ընտրությունների անցկացումը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արգելք է դրել մանկապիղծների քիմիական ամորձատման եւ բաց գրանցամատյանի ստեղծման օրենքի վրա, որը տվյալներ կբովանդակի նրանց մասին:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կոչ է արել Եվրամիությունում մնացած 27 երկրների քաղաքացիներին ու բիզնեսի ներկայացուցիչներին՝ պատրաստվել «կոշտ» Brexit-ի հնարավորությանը:
Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը սեպտեմբերի 4-ին հայտարարել է արտահանձնման օրինագծի հետկանչման ընթացակարգի մասին, որի առաջմղման փորձերն ամռան սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ էին առաջացրել:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դատարանում հրաժարվում է հարցերին պատասխանել ի նշան բողոքի: