Վենեսուելայի իշխանությունները որոշում են ընդունել անցանկալի անձ հայտարարել երկրում Եվրամիության դեսպան Իսաբել Բրիլյանտեին՝ ի պատասխան կառույցի կողմից պաշտոնական Կարակասի դեմ հայտարարված պատժամիջոցների:
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին պետք է կրկին վերադարձնել թանգարանի կարգավիճակը:
ԱՄՆ-ը Թուրքիային հրահրում է քայլերի, որոնք ուղղված են ՌԴ-ի դեմ, եւ թուրքական իշխանությունների տրամաբանությունը հասկանալը, որոնք ենթարկվում են դրան, անհնար է:
Ջո Բայդենի վարչակազմը, կոչ անելով պաշտպանելու մարդու իրավունուքներն ամբողջ աշխարհում, մտադիր է այդ իրավունքները պաշտպանել նաեւ իր երկրում, որտեղ նախկինի պես կան «ռասիզմի եւ տնտեսական անարդարության» դրսեւորումներ:
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ու թուրքական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերի առնչությամբ:
«Ի՞նչ է նշանակում, որ հրթիռը պայթել է 10 %-ով, քանի որ հրթիռը կա՛մ պայթում է, կա՛մ՝ ոչ »,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ իր զարմանքը հայտնելով նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան պատերազմում ռուսական «Իսկանդեր» համակարգի անհաջող կիրառման մասին դիտարկումների վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավոում է փետրվարի 24-ին առաջին հեռախոսազրույցը վարել Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորի հետ՝ սաուդացի լրագրող Ջամալ Խաշքաջիի սպանության մասին ամերիկյան հետախուզության ոչ գաղտնի զեկույցի հրապարակման նախաօրյակին:
Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցումն անկում է արձանագրել մինչեւ վերջին 12 ամսվա նվազագույն ցուցանիշ, որը տեղի է ունեցել Եվրոպայում ռեկորդային ձնհալի ֆոնին։
Համավարակի ժամանակաշրջանում COVID-19-ն արդեն ավելի քան 500 հազար մարդու մահվան պատճառ է դարձել ԱՄՆ-ի տարածքում:
Մեքսիկացի նարկոբարոն Խոակին El Chapo (Թզուկի) Գուսման Լոերայի կնոջը՝ Էմմա Կորոնել Աիսպուրոյին, փետրվարի 22-ին ձերբակալել են ամերիկյան Վիրջինիայի նահանգում թմրանյութերի միջազգային շրջանառությանը մասնակցելու կասկածանքով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ղնթոնի Բլինքենը Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է, որ Միացյալ նահանգները պաշտպանում է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը:
Ես ասել եմ, որ կան խնդիրներ և սպառնալիքներ ՀՀ տարածքի համար, ուստի իսկապես կարիք կա, որ հատկապես Սյունիքի հատվածը լինի պաշտպանված: Որքանով ես եմ հասկանում, խոսքը ոչ թե պարզապես ՀՀ-ում Գյումրիի ռազմաբազայից ինչ-որ ուժեր Սյունիքում վերաբաշխելու մասին է, այդ բազայի ուժեղացման մասին է, այսինքն՝ դա չի լինելու բազայի թուլացում վերաբաշխման պատճառով: Ամենայն հավանականությամբ, այն ստորաբաժանումը և գուցե ստորաբաժանումները, որոնք այնտեղ կտեղակայվեն, ավելացվելու են արդեն իսկ առկա կոնտինգենտին, քանի որ Գյումրիի բազան ամեն դեպքում նախատեսված է Թուրքիայի համար: Իմ գնահատմամբ, դա կարևոր ուղղություն է, ես չեմ կարծում, որ պետք է թուլացնել այդ ուղղությունը:
Հարավային Կորեան պատրաստ է վերացնելու Իրանին պատկանող 1 միլարդ դոլար գումարի միջոցներ:
Փետրվարի 23-ին հուժկու պայթյուն է որոտացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում՝ ոստիկանական տեղամասի մոտ:
ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մասնակցում է ԱԺ տարածքային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում մեկ հարց է՝ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում։
ԱՄՆ-ի Delta Airlines ավիաընկերության Boeing 757-200 մարդատար ինքնաթիռը փետրվարի 22-ին հարկադրված վայրէջք է կատերել Սոլթ Լեյք Սիթի քաղաքի (Յուտայի նահանգ) օդանավակայանում:
Փետրվարի 21-ին Boeing 777-ի հետ միջադեպը կարող էր տեղի ունենալ շարժիչի մետաղի հոգնածության պատճառով (վնասվածքների կուտակում նյութի մեջ):
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ սեփական արտադրության ռազմական ինքնաթիռների և կործանիչների վաճառքի հարցով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եգիպտոսը եւ Պաղեստինը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գազայի հատվածում գազի հանքավայրը զարգացնելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի նավթի նախարարությունը։
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցած օրն ավելացել է 14 199-ով եւ հասել 11 005 850-ի:
Գրեթե 3 մլն իսրայելացիներ արդեն ստացել են COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները երկրում պատվաստման արշավն սկսելուց ի վեր:
«Առաջին հերթին՝ դա այն իրականությունն է, որ ունենք այդքան զոհ, երկրորդը, որ մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը: Սփյուռքում բոլորը դա ընդունում են՝ որպես մեր պատմական հայրենիքի մի մասը, և դա առաջին պատճառն է, որ կան բացասական տրամադրություններ: Չէի ասի, թե արտաքին կամ ներքին քաղաքականությունից շատ վրդովված հայրենակիցներ ունենք, որովհետև այդքան խորացված չեն հետևում դրան: Բացի դրանից, հեղափոխությունից սկսած մինչ օրս ամեն ինչ արվեց, որ քաղաքականացվեն սփյուռքյան կառույցները, ինչը շատ սխալ էր իմ կարծիքով: Տեսեք՝ ինքս էլ՝ որպես Սփյուռքի կառույցի ներկայացուցիչ, ակտիվ ներգրավված եմ եղել, ես էլ եմ աջակցել հեղափոխությանը, ես դա չեմ թաքցնում, բայց դրանից հետո մենք շատ սկսեցինք տարվել քաղաքական ինտրիգներով, Հայաստանի ներքաղաքական հարցերով՝ մոռանալով ամենակարևոր հարցերի մասին՝ անվտանգություն, Հայաստանի տնտեսություն, կրթություն»:
Վերջին 1 տարում Արևելյան Միջերկրածովում թուրք-հունական լարվածության առավել սրացման ֆոնին Աթենքի կողմից նոր զենքերի գնման պայմանագրերը Թուրքիայում սկսել են առավել զգայուն ընդունել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ ռազմավարական կայունության հարցերում:
Լեհաստանը կորոնավիրուսի բացասական թեստը կպահանջի երկիր մուտք գործելիս:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է կիրառել կորոնավիրուսի սահմանափակումները վերացնող երեք փուլով ծրագիր:
Իսպանիան այն կարծիքին է, որ, չնայած ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատացմանը, անհրաժեշտ է այնպիսի ընդհանուր թեմաներ գտնել համագործակցության համար, ինչպիսիք են՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը եւ Իրանի հետ համաձայնությունը:
Սոչիում տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները:
«Պարտվողը բացի իրենից՝ բոլորին մեղադրում է: Ես ասել և ասում եմ՝ Արցախը հայկական է: Ես ասել և ասում եմ, որ Ղարաբաղի բանակն ու ժողովուրդը, ու սրա համար ադրբեջանցիներն ինձ ատում են, խիզախորեն կռվել են: Ես ասել և ասում եմ, որ Ալիևը կատարելապես հաղթեց Փաշինյանին: Ես ասել և ասում եմ, որ ձեր Փաշինյանը չի կատարել Հայաստանի ժողովրդի կողմից իր վրա դրված հիմնական պարտականությունները: Նա չպաշտպանեց Արցախը»,- իր հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը:
Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցները Վենեսուելայի իշխանությունների դեմ՝ սեւ ցուցակում ներառելով 19 ֆիզիկական անձանց: