Բաժիններ՝

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը պաշտպանել է Ռուսաստանի ակտիվները Կիևին փոխանցելու մասին օրինագիծը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պաշտպանել է օրինագիծը, որը նախատեսում է Վաշինգտոնի կողմից բռնագրավված ռուսական ակտիվների փոխանցումը Ուկրաինային։ Այդ մասին տեղեկացնում է  «ТАСС»-ը։

«Այո, նախագիծն ընդունվեց, 20 օրենսդիրներ կողմ քվեարկեցին, դեմ է արտահայտվել մեկ սենատոր», – հայտնել է հանձնաժողովի ներկայացուցիչը։

Փաստաթղթի տեքստում խոսվում է Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին՝ օգտագործելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկից բռնագրավված ակտիվները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության այլ ակտիվները:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի ակտիվները բռնագրավելու և փոխանցելու ցանկացած ջանք պետք է իրականացվի միջազգային դաշնակիցների և գործընկերների հետ՝ որպես համակարգված բազմակողմ գործողությունների մաս, ներառյալ G7 երկրների, Եվրամիության, Ավստրալիայի և այլ երկրների հետ, որտեղ Ռուսաստանի ակտիվներ են գտնվում: Այժմ օրինագիծը պետք է ընդունվի Սենատի, իսկ հետո Ներկայացուցիչների պալատի կողմից, որի դեպքում այն ​​կանցնի նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրության համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս