Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Փետրվարի 16-ին 5,1 մագնիտուդով երկրաշաժ է գրանցվել Հունաստանում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Էպիկենտրոնը գտնվել է շուրջ 168 հազար բնակչությամբ Պատրա քաղաքից 22 կիլոմետր դեպի հյուսիս–արեւելք:
ԱՄՆ վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, բանակցություններ է սկսել Գերմանիայի իշխանությունների հետ՝ «Հյուսիսային հոսք 2» նախագծի ապագան որոշելու համար: Ինչպես փոխանցում է The Wall Street Journal-ը, Գերմանիայի ներկայացուցիչը նշել է, որ խորհրդակցություններում, մասնավորապես, քննարկվում է «Հյուսիսային հոսք 2-ի կառուցման մեջ ներգրավված ընկերությունների դեմ պատժամիջոցների սպառնալիքը»:
Իսրայելում փետրվարի 21-ից կսկսեն աշխատել առեւտրի կենտրոնները, հյուրանոցները, մարզասրահները, խանութներն ու մշակութային հարթակները, հիմնականում նրանց համար, ովքեր ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները:
Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստումն սկսվելուց հետո բնակչության շրջանում կկատարի ընդգրկուն հետազոտություն հնարավոր կողմնակի ազդեցությունների հայտնաբերման նպատակով:
Ինչո՞ւ Շուշին հանձնվեց, երբ կար ռեսուրս այն պահպանելու, ինչո՞ւ նա հրաժարվեց Պուտինի պրոյեկտից, երբ Ալիևը համաձայնում էր միայն 5 շրջանի հանձնման, և Շուշին մնում էր ԼՂ վերահսկողության ներքո․․․
Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում հայտնաբերել է կորոնավիրուսի եւս մեկ հիմնամանրէ, այն անվանել են B1525: Այդ մասին հաղորդել է Guardian թերթը՝ վկայակոչելով Էդինբուրգի համալսարանի հետազոտողներին:
Պատերազմի հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցը պետք է լուծվի՝ հավատարիմ մնալով միջազգային հումանիտար իրավունքին:
62 տարեկանում մահացել է Marriott International հյուրանոցների ցանցի նախագահ Առնե Սորենսոնը:
«Նրանք ցանկանում են ստանալ տրանսպորտային միջանցքն ու հարմար պայմաններ այդ միջանցքի համար: Նրանք մտածում են, թե տրանսպորտային նոր միջանցքը լինելու է Լաչինի միջանցքի կարգավիճակի նմանությամբ, և նրանք ունենալու են նույնպիսի հասանելիություն, ինչը բացարձակապես սխալ է: Դրանք տարբեր պայմաններ են, Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներն են, ոչ ոք պարտավոր չէ թույլ տալ Ադրբեջանի զինված ուժերին և ուժայիններին միջանցք, որը ծրագրվում է ստեղծել Նախիջևանի համար: Այստեղ դիրքորոշումը կոշտ պետք է լինի և հենվի այն միջազգային մեխանիզմի վրա, որն առկա է»:
Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը հրավիրվել է Թուրքիայի արգործնախարարություն՝ կապված Իրաքյան Քուրդիստանի Դոհուկ նահանգի Գարե շրջանում 13 թուրքերի սպանության մասին Վաշինգտոնի հայտարարության հետ։
Եվրամիությունը եւ Գերմանիան ռազմավարական տեսակետից շահագրգռված են Ռուսաստանի հետ երկխոսության հարցում եւ այն համարում են ոչ այլընտրական:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը դիտարկում է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների տարբեր տարբերակներ: Այդ մասին հաղորդել է El Mundo-ն։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն անկախ հանձնաժողով կստեղծի հետաքննելու Կապիտոլիումի վրա բողոքի մասնակիցների գրոհի օրը տեղի ունեցած իրադարձություններն ու պատճառները: Այդ մասին փետրվարի 16-ին հայտարարել է վերին պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել Սոչիում սիրիական հիմնախնդրի կարգավորման միջազգային խորհրդաժողովին, թեեւ հրավեր է ստացել ռուսաստանյան կողմից: Փետրվարի 16-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Սիրիայի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը։
ԱՄՆ-ում հինգ օդանավակայաններ դադարեցրել են իրենց աշխատանքը կտրուկ ցրտելու եւ եղանակային պայմանների վատթարացման պատճառով: Այդ մասին են վկայում փետրվարի 15-ին ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչության տարածած տվյալները։
Մոսկվայում օդի ջերմաստիճանը փետրվարի 16—ին հասել է -22 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի սանդղակի, որը ռեկորդային ցածր ցուցանիշ է ընթացիկ ամսվա համար: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքային օդերևութաբանական կայանի ներկայացուցչին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ իրավիճակներում COVID-19-ի դեմ պատվաստվելու համար թույլ է տվել օգտագործել AstraZeneca/Oxford պատվաստանյութի արտադրության երկու տարբերակ:
«Կարծում եմ՝ պետք է կոտրել ՊՆ-ի այդ իրավիճակը: Ռուսաստանը ևս ապրել է նման իրավիճակ: Դա եղել է չեչենական պատերազմից հետո, այդ ժամանակ Ռուսաստանը, փաստորեն, պարտվել էր պատերազմում, բայց Ռուսաստանը կարողացավ ներսից հավաքվել և հաղթել երկրորդ պատերազմում: ՌԴ-ի փորձը պետք է հաշվի առնել, Հայաստանը կարող է ինքնուրույն հավաքվել, բայց կա նաև դաշնակից, որը մշտապես օգնում է: Պարզապես պետք է ճիշտ որոշումներ կայացնել, ամրապնդել զինված ուժերը և պատրաստվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱՊՀ Ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀՀ-ին սպառնացող վտանգներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) միջազգային փորձագիտական խմբի ղեկավար, կենդանաախտային վարակների եւ պարենային անվտանգության մասնագետ Փիթեր բեն Էմբարեքը պատմել է 2019 թվականի դեկտեմբերին Ուհանում կորոնավիրուսի կապակցությամբ ստեղծված իրադրության շուրջ նոր եզրակացությունների մասին։
Իրանի եւ Ռուսաստանի ռազմածովային զորավարժությունները Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կսկսվեն փետրվարի 16-ին: Փետրվարի 15-ին այդ մասին հայտնել է հանրապետության բանակի մամուլի ծառայությությունը։
Ճապոնիան մտադիր է հասնել Ռուսաստանի հետ տարածքային հարցի լուծման, չնայած ՌԴ-ի Սահմանադրության ուղղումներին, որոնք բացառում են տարածքների օտարումը: Այդ մասին, հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոյին:
Աֆրիկյան միությանն առընթեր Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման աֆրիկյան կենտրոնը (CDC) արտակարգ հակազդման փորձագետներից բաղկացած խումբ կուղարկի Գվինեա, որտեղ ավելի վաղ գրանցվել է էբոլա տենդի բռնկում:
2021 թվականին հատկապես աղքատ երկրները կանգնել են պարենային ճգնաժամի ռիսկի առաջ: Դա պայմանավորված է համավարակի հետևանքով մթերքի գնաճով:
Նիգերիացի Նգոզի Օկոնջո-Իվեալան դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը:
Ճապոնիայի իշխանությունները երկրի հյուսիս – արեւելքում դադարեցրել են վեց ջերմային էլեկտրակայանների (ՋԷԿ) մի շարք բլոկների աշխատանքն անվտանգության ստուգումներ անցկացնելու համար 7,3 մագնիտուդով երկրաշարժից հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 13-ին այդ շրջանի մերձակայքում:
Եվրամիությունը հետեւողականորեն խզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, դա սկսվել է վաղուց, եւ նախաձեռնողը Բրյուսելն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը փետրվարի 19-ին կմասնակցի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների վիրտուալ հանդիպմանը, որը կկայանա Մեծ Բրիտանիայի նախագահությամբ:
ՌԴ-ի ռազմածովային ուժերի նվերի ջոկատը մտել է Արաբական ծով «Աման-2021» զորավարժությունների ծովային փուլին մասնակցելու համար:
Տեխասի ավելի քան 1 միլիոն բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել նահանգում մոլեգնող ձնափոթորկի պատճառով: