Բաժիններ՝

Գերմանիայի կառավարությունը ԵՄ-ից դուրս գալը սպառնալիք է անվանել երկրի համար

Գերմանիայի դուրս գալը Եվրամիությունից սպառնալիք կհանդիսանա ժողովրդավարության համար, և այդ գաղափարի բոլոր կողմնակիցները պետք է նայեն Մեծ Բրիտանիայի պարագայում Brexit-ից հետո առաջացած հետևանքներին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։

Նա մեկնաբանել է «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ալիսա Վայդելի հայտարարությունը ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին, եթե իր ղեկավարած քաղաքական ուժը գա իշխանության։

«Եվրոպական երկրները պետք է միասին լինեն, իսկ Գերմանիայի դուրս գալը սպառնալիք կդառնա ժողովրդավարության համար։ Ես խորհուրդ կտայի բոլորին, ովքեր ունեն նմանատիպ մտքեր, թող հարցնեն, թե հատկապես Մեծ Բրիտանիայում հիմա ինչ իրավիճակ է առաջացել»,- ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ մատնանշելով Եվրամիությունից դուրս գալու բացասական հետևանքները հենց Գերմանիայի համար։

Ավելի վաղ Ալիսա Վայդելը Brexit-ն իր երկրի համար որակել էր որպես հարմար մոդել և հանդես էր եկել Գերմանիայում Եվրամիությունից դուրս գալու հանրաքվե անցկացնելոսւ օգտին։ Նա նշել էր, որ եթե կուսակցությունը մտնի կառավարություն, Գերմանիան էական փոփոխություններ կառաջարկի ԵՄ կառույցներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031