Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպե՞ս է պատահում, որ դաշնակիցները Սերժին ձրի 50.000 հազար տոննա զենք էին տալիս ու պլյուս «Իսկանդեր», իսկ Նիկոլին՝ ոչ։
«Ադրբեջանն օգտվել է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից, որը շեղել է ոչ միայն Մոսկվային, այլև Փարիզին և Վաշինգտոնին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, որոնք մինչև վերջերս խաղաղության բանակցությունների հիմնական հովանավորն էին»,- անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան լայնածավալ ագրեսիային՝ վերջին հոդվածում գրում է Միջազգային ճգնաժամային խումբը:
Իրանում զանգվածային հուզումների մասնակիցները կողոպտել եւ շարքից հանել են բանկերի 323 բաժանմունքներ, ոչնչացրել 284 բանկոմատներ:
Հայաստանում Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների դեսպանների ուշադրության կենտրոնում կրկին Սյունիքն է, այս անգամ՝ նաև Վայոց ձորի մարզը: Ինչպես այս տարվա մայիս ամսին էինք արձանագրել Հայաստանում աշխարհաքաղաքական կենտրոններ ներկայացնող դեսպանների համաժամանակյա այցը Սյունիք, օրերս ևս Սյունիքի և Վայոց ձորի մարզերում էին՝ գրեթե զուգահեռ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
ԵՄ-ն վճռականորեն դատապարտում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Աբխազիա. դա համարում է միջազգային իրավունքի խախտում:
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց կներկայացվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերը թիրախավորելու հետևանքները:
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:
Թալիբները («Թալիբան» շարժումը) օդ կրակոցներով ցրել են կանանց ցույցը, որոնք հավաքվել էին Աֆղանստանում Իրանի դեսպանատան մոտ, որպեսզի պաշտպանեն իրանցի կանանց բողոքներն ու պայքարը հանուն իրենց իրավունքների:
BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) միջազգային միավորումը մշակում Է միասնական հաշվարկային արժույթի ստեղծման հարցը:
Ո՞ւմ են պետք 100-ավոր միլիոն դոլարի ծախսերը այնպիսի զինատեսակների վրա, ինչպիսիք օրինակ հայտնի ՍՈւ-երն էին, որոնք հնարավոր չէր կիրառել 44-օրյա պատերազմի ժամանակ, հնարավոր չէ կիրառել նաև հիմա՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի զսպման նպատակով։
Լիբանանի խորհրդարանն ի վիճակի չէր ընտրելու երկրի նոր նախագահ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում: Այդ մասին հայտնել է Քատարի Al Jazeera հեռուստաալիքը:
Ֆինլանդիայի իշխանությունները հաստատել են ուրբաթ՝ սեպտեմբերի 30-ից ռուս զբոսաշրջիկների համար սահմանի փակումը։
Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում Իրանից պահանջել է դադարեցնել Պարսից ծոցի երեք կղզիների՝ Մեծ Թունբի, Փոքր Թունբ և Աբու Մուսայի «օկուպացիան»:
«Իեն» փոթորիկը հասել է ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավարեւմտյան ափեր: Այդ մասին ԱՄՆ-ի արտակարգ ծառայությունը հաղորդել է սեպտեմբերի 28-ին:
Վրաստանի Գլխավոր դատախազությունը եւ Եվրոպայի դատախազությունն ստորագրել են համաձայնագիր հանցավորության դեմ պայաքրի բնագավառում համագործակցության եւ օգնության շուրջ:
«Ջեքի, դու այստե՞ղ ես, որտե՞ղ է Ջեքին։ Երևի նա չի կարողացել ներկա գտնվել», – ասել է նա:
Ինչպես պետքարտուղար Բլինքենն էր նշել Անկախության օրվա իր ուղերձում, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին այցելել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելո քաղաք։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում Ռուսաստանին միանալու հարցով անցկացված հանրաքվեները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցին Վրաստանից չվերահսկվող Աբխազիա և խստորեն դատապարտել։
Արմեն Գրիգորյանը նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր, որոնք են մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգնականներին հանձնարարել Է մշտական շփում պահպանել Վաշինգտոնի դաշնակիցների եւ գործընկերների հետ ֆինանսական եւ Էնեգտիկական շուկաների իրադրության վերաբերյալ եւ իրեն տեղյակ դարձնել իրադրության փոփոխության մասին:
Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան սեպտեմբերի 30-ին Ճապոնական ծովում կանցկացնեն համատեղ զինավարժանքներ՝ ամերիկյան Ronald Reagan ավիակրի մասնակցությամբ:
ԱՄՆ-ն պետք է շարունակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և հետևել արտահանման գործընթացին։
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձև։
ԱՄՆ միջնորդական ջանքերի շրջանակում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ երեկ Սպիտակ տանը տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի հետ:
Գերմանիայի անվտանգության ծառայությունը մտավախություն ունի, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները ընդմիշտ կխափանվեն, եթե դրանք շտապ չվերանորոգվեն: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Tagesspiegel օրաթերթին, որը հղում է անում Գերմանիայի կառավարության աղբյուրներին։
Եվրամիությունը (ԵՄ) և ՆԱՏՕ-ն նախատեսում են մինչև 2022 թվականի ավարտը ընդունել արտաքին քաղաքականության նոր ճանապարհային քարտեզ, որը զգալիորեն կամրապնդի այդ կազմակերպությունների միջև ռազմավարական համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հայտարարությանը։