Բաժիններ՝

Բերբոքը թռիչքի թույլտվության բացակայության պատճառով չի հասել Ջիբութի

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը չի կարողացել այցելել Ջիբութի, քանի որ նրա ինքնաթիռը Էրիթրեայի օդային տարածքով թռչելու թույլտվություն չի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Բերբոքի եռօրյա շրջագայության մասին Արևելյան Աֆրիկայի երկրներ՝ Ջիբութի, Քենիա և Հարավային Սուդան: Այցերի ընթացքում Գերմանիայի արտգործնախարարն ակնկալում էր քննարկել Սուդանում ընթացող ռազմական հակամարտությունը, ինչպես նաև Կարմիր ծովում տիրող իրավիճակը։

«Բերբոքը ստիպված էր ընդհատել իր ուղևորությունը դեպի Արևելյան Աֆրիկա՝ Էրիթրեայի վրայով թռչելու թույլտվության բացակայության պատճառով», – գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Բերբոքի օդանավը Կարմիր ծովի վրայով մի քանի շրջան է կատարել, որից հետո վառելիքի բացակայության պատճառով գնացել է այլընտրանքային օդանավակայան, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Գերմանական ռազմաօդային ուժերը չեն կարողացել կապ հաստատել Էրիթրեայի արտաքին գործերի նախարարության հետ՝ այնտեղ էլեկտրաէներգիայի անջատման պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս