«Եվրոպացիներին 50 մլրդ եվրոն պետք է ոչ պակաս, քան ուկրաինացիներին․ սխալ է Եվրոպան չորս տարով կապել՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանի ամառվա ընտրությունները»․ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Ֆրանսիական Point պարբերականին տված հարցազրույցում․
Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր հաճախակի են դարձել հարձակումները Սիրիայում և Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա։ Շիաների կազմավորումները նախազգուշացրել են, որ կավելացնեն զինված գործողությունների թիվը Սիրիայում և Իրաքում, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական օգնություն ցույց տալ Իսրայելի բանակին:
Հայ դատի Կանադայի հանձնախումբը դատապարտում է Կանադայի կառավարության վերջին որոշումը՝ Թուրքիային զենքի մատակարարման երկարամյա էմբարգոն չեղարկելու վերաբերյալ։ Այս որոշումը տագնապալի մտահոգություններ է առաջացրել կանադահայ համայնքում, քանի որ այն վտանգում է Կանադայի հավատարմությունը մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանն ու արդարությանը:
Միևնույն ժամանակ Կիսիդան ընդգծել է, որ Ճապոնիան «կշարունակի վճռականորեն խթանել պատժամիջոցների ճնշումը» Ռուսաստանի վրա` Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, և միջազգային հանրության հետ համագործակցությամբ հետագայում ևս կաջակցի Կիևին։
The New York Times-ի հրապարակման համաձայն՝ Իսրայելի հետախուզության զեկույցում նշված է, թե, իբր, ՄԱՕԱԳ-ի 200 աշխատակիցներ ՀԱՄԱՍ-ի կամ «Իսլամական ջիհադ»-ի օպերատիվ աշխատողներ են։
Քիրբին հավելել է, որ Իրանի ղեկավարների վրա որոշակի պատասխանատվություն է ընկած այս առումով։
Bloomberg պարբերականը նյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ Եվրամիությունը (ԵՄ) այլընտրանք է փնտրում Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար։ Մասնավորապես նշվում է, որ Կիևը մտադիր չէ երկարաձգել Մոսկվայով Եվրոպա բնական գազի փոխադրման պայմանագիրը, որի ժամկետը կլրանա 2024-ի վերջին։ Չնայած պատժամիջոցներին` ռուսական գազից կախված են Ավստրիան, Սլովակիան և Չեխիան։
Փոխնախարարը նշել է, որ պաշտոնական Երևանը սպասում է Անկարայի արձագանքին պայմանավորվածությունը կյանքի կոչելու մասով։
Խաչատրյանը նաև ընդգծել է Հայաստանում ապաստանած արցախահայերի համար ԱՄՆ օգնության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու այլ գործընկերների հետ աշխատանքի կարևորությունը՝ խրախուսելու միջազգային երաշխիքների վերաբերյալ երկխոսությունը Արցախի կառավարության հետ, ինչը հնարավոր կդարձնի արցախցիների խաղաղ վերադարձը։
Համապատասխան առաջարկը ԵՀ-ն պատրաստել էր դեկտեմբերին։
Վերջին շրջանում Ադրբեջանն արտգործնախարարի և այլ պաշտոնյաների միջոցով հոխորտանքներ է հնչեցնում Եվրոպայի, այդ թվում՝ մասնավորաբար Ֆրանսիայի հասցեին։
Համագործակցությունը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է նաև պաշտպանական արդյունաբերության մեջ ներդրումներին։
«Bloomberg» պարբերականը նյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ Եվրամիությունը (ԵՄ) այլընտրանք է փնտրում Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար։ Մասնավորապես նշվում է, որ Կիևը մտադիր չէ երկարաձգել Մոսկվայով Եվրոպա բնական գազի փոխադրման պայմանագիրը, որի ժամկետը կլրանա 2024-ի վերջին։ Չնայած պատժամիջոցներին` ռուսական գազից կախված են Ավստրիան, Սլովակիան և Չեխիան։
Ռուսաստանն Ուկրաինայումավելի քան 7000 զրահամեքենա է կորցրել։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության զեկույցում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրեժխնդիր լինելու տարբերակներ է ուսումնասիրում այն բանից հետո, երբ խոստացել է վրեժ լուծել Հորդանանի հյուսիս-արևելքում Սիրիայի սահմանի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհված երեք ամերիկացի զինծառայողների համար:
Գեներատիվ արհեստական բանականության ոլորտում առաջատար «Microsoft»-ն առաջ է անցնում ծրագրային ապահովման շուկայում իր գլխավոր մրցակցից՝ «Apple»-ից։ Այս մասին հայտնում է Reuters-ից։
Միջոցառման գլխավոր հերոսները դիմակավորված անձինք են, ովքեր դուրս են գալիս քաղաքի փողոցներ և կամուրջներ։
Բելգիացի ֆերմերներն առաջիկա օրերին կարող են արգելափակել Բրյուսելը, եթե իշխանությունները նրանց ընդառաջ չգնան:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի Մերձավոր Արևելքում իր ուժերի անվտանգությունն ապահովելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 2018թ.Հայաստանում արտաքին ուժերի կողմից կազմակերպված գունավոր հեղափոխության նպատակները և զարգացումները:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Այս անգամ NEXT ՍՏՈՊ վլոգի շրջանակներում ուտելու ենք այն, ինչ ԱՄՆ վերջին երեք նախագահները: Արագ սննդի կետերից՝ ինչպիսին «Mcdonald’s»-ն է, մինչև բարձրակարգ իտալական ռեստորաններ․ Երեք տարբեր ռեստորաններ՝ երեք տարբեր գնային առաջարկներով:
Իսրայելի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի բանակցողները Փարիզում ընդհանուր հայտարարի են եկել «ՀԱՄԱՍ» շարժման հետ նոր գործարքի վերաբերյալ, որը վերաբերում է «ՀԱՄԱՍ»-ի մոտ պահվող գերիների ազատ արձակմանը: Այս մասին հայտնում է «NBC»-ն:
«Մենք պետք է վերանայենք անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացումները: Պետք է բարձր և ուղիղ խոստովանել, որ անվտանգության և անվտանգային համակարգերի, դրանց գործունակության բանաձևերի մասին մեզանում արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին»։
Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է պետությունը Հայրենիքին հակադրելու կեղծ և քայքայիչ քարոզը, ինչը զարմանալի չէ: Անգրագետ և ֆեյք հիմնավորումները «պետականակենտրոն» նոր գաղափարախոսություն ստեղծելու փորձեր են, որոնց շարժառիթը շատ պարզ է. հազարամյակների պատմություն ունեցող Հայոց ինքնության մեջ նա տեղ չունի, ուստի բոլոր ջանքերը գործադրելու է սեփական հագով գաղափարական հիմք կարելու և հայ ժողովրդին դրա մեջ զոռով ճխտելու ուղղությամբ:
Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 26 հազար 637-ի:
Ամերիկացի տեսուչները ժամանել են Կիև: Նրանք հանդիպումներ կանցկացնեն՝ ուղղված Ուկրաինային տրամադրված օգնության օգտագործման նկատմամբ հսկողությանը: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը:
Ընդգծվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը ղեկավարել է արձակումը, «մեծ գոհունակություն է հայտնել փորձարկման արդյունքից»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է հաջող փորձարկումների ռազմավարական կարևորությունը «հզոր ռազմածովային ուժեր ստեղծելու համար»։
Սիրիայի Սեյիդա Զեյնաբ արվարձանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ նշանակության «Ղոդսի ուժերի» իրանցի խորհրդականների շտաբը հարձակման է ենթարկվել։ Այդ մասին հաղորդել է Al Hadath-ը։