Շվեդիան ՆԱՏՕ-ում․ Ի՞նչ հաղթեց և ի՞նչ պարտվեց Էրդողանը. Ստանիսլավ Տարասով

Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացմանը: Քվեարկությանը մասնակցել է 346 պատգամավոր: Նրանցից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու օգտին քվեարկել է 287 պատգամավոր, դեմ՝ 55-ը: Փաստաթուղթն ուղարկվել է Էրդողանի ստորագրությանը։

Այսպիսով, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հետ կապված քսան ամիս տևած էպոսը գործնականում ավարտվեց։ Հանուն օբյեկտիվության նշենք՝ ի սկզբանե փորձագետները ենթադրում էին, որ Էրդողանը չի կարող կանգնեցնել Ստոկհոլմի ՆԱՏՕ-ի դրեյֆը դեպի Բրյուսել, սակայն նրա նախաձեռնած ինտրիգը մոմ է արժեցել։ Նա ձևական պահանջ էր ներկայացնում դադարեցնել քուրդ ակտիվիստների գործունեությունը Շվեդիայում, սակայն դրա հետևում այլ խնդիր կար։ Խաղարկելով ՆԱՏՕ-ի ձևաչափով շվեդական խաղաքարտը՝ Անկարան փորձում է ուղիղ երկխոսության դուրս գալ ԱՄՆ-ի հետ։ Քանի որ կարծում էր և շարունակում է կարծել, որ իր համար վտանգ է ներկայացնում ամերիկացիների աջակցությունը Սիրիայի և Իրաքի քրդերի գործողություններին և նույնիսկ անուղղակի աջակցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որը Թուրքիայում հայտարարված է ահաբեկչական:

Կար նաև երկրորդ մակարդակի համադրություն՝ քրդական խնդիրը հասցնել Բայդենի հետ ուղիղ երկխոսության մակարդակի։ Էրդողանի համար դա կարևոր գործոն էր Պուտինի հետ նրա հաճախակի և անմիջական շփումների ֆոնին։ Ինչ վերաբերում է Բայդենի հետ հանդիպմանը և բանակցություններին, որի նախագահական ժամկետն արդեն լրանում է, ապա մինչև հիմա Էրդողանին չի հաջողվել նրանց դեմ առ դեմ հանդիպումը կազմակերպել: Նրանք բանակցություններ են վարել միայն միջազգային գագաթնաժողովներում։

Եթե կոնկրետ Շվեդիայի մասին, ապա նա ստիպված է եղել վերաձևակերպել իր օրենսդրությունը, ահաբեկչության դեմ պայքարի նոր նորմեր սահմանել և սկսել Թուրքիային իր պահանջած «ահաբեկիչներին» արտահանձնելու գործընթացները։ Նա նաև դատապարտել է Ղուրանի այրումն իր քաղաքների փողոցներում, թեև Ղուրանը չայրելու պայմաններ Թուրքիան չի առաջադրել, բայց բողոքի ակցիաներ է հայտարարել և նման ակցիաները բառերով կապել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարների հետ։ Այդ պատճառով հարց է առաջանում, թե արդյո՞ք Էրդողանին հաջողվել է ստեղծված ինտրիգից ինչ-որ բան քամել։

Թուրք փորձագետները կարծում են՝ այո, մատնանշելով Բայդենի խոստումը՝ Կոնգրեսում մղել Անկարային Ֆ-16 կործանիչների վաճառքի հարցը։ Բառացիորեն խորհրդարանի նիստից առաջ Անկարա էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը և հատուկ բանակցություններ վարել Ֆիդանի հետ։ Դրանից հետո հայտարարվեց՝ ԱՄՆ-ը դաշնակցից սպասում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրության վավերացմանը։ Բացի այդ, Անկարային հաջողվել է մեղմել Ֆինլանդիայի, Կանադայի, Նիդեռլանդների և Շվեդիայի կողմից զենքի մատակարարման էմբարգոյի մեղմացումը։ Այս արգելքները ներդրվել են տարբեր ժամանակներում՝ Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակին վերաբերող հարցերի պատճառով: Բայց այս ամենը դրա մասին չէ: Այժմ Թուրքիայում ասում են, որ Էրդողանը պահել է դաշնակիցներին տված խոսքը, բայց պարտվել է իր պարտիան։

Ճիշտ է, այս առումով կան մի քանի վարկածներ։ Այսպես, թուրք քաղաքագետ և գրող Սալահուդդին Շաքիր Գյուլը Star թերթում գրում է․ «ամերիկյան իմպերիալիզմի դարաշրջանի ավարտով Եվրոպայում կսկսվի «ռազբորկայի» և երերուն շրջանը»։ Թուրքիային ԵՄ չեն ընդունում, և միակ բանը, որ նրան կապում է Եվրոպայի հետ, ՆԱՏՕ-ն է։ Ուստի, այս մայրցամաքում իր դիրքերը պահպանելու համար Անկարան հրաժարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի փլուզման գործընթաց նախաձեռնելուց՝ Շվեդիայի և դաշնակիցների առջև բարդ արգելքներ դնելով։ Հաշվի առնելով, որ ԵՄ անդամների գերակշիռ մասը նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է (բացառություններն են Իռլանդիան, Կիպրոսը, Մալթան), նման դատողություններում տրամաբանություն կա։

Վարկած կա նաև ԱՄՆ-ի հետ քրդերի վերաբերյալ կուլիսային պայմանավորվածությունների մասին։ Ընդ որում, նշվում է հունվարի 1-ին ԱՄՆ-ում Պետդեպարտամենտի, ԿՀՎ-ի և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ միջգերատեսչական քաղաքական կոմիտեի նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել խթանել Անկարային՝ քրդերի գլխավորած «Սիրիական ժողովրդավարական ուժերի», և Դամասկոսի հետ դաշինք կազմել՝ ԻՊ-ի դեմ պայքարում: Նշվում է՝ այս նախաձեռնությունը «Սիրիայում ԱՄՆ-ի նոր քաղաքականության մի մասն է»: Բայց առայժմ տեսնում ենք՝ Էրդողանը որոշել է նահանջել, և թե իրականում ինչ էր կանգնած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ նրա մեկուկես տարվա մենամարտի հետևում, դեռևս անհայտ է մնում։

iarex.ru

Տեսանյութեր

Լրահոս