Բաժիններ՝

Իսրայելի էկոնոմիկայի նախարարն Իրանը ռազմական հարվածների «օրինական թիրախ» է անվանել

Իսրայելի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Նիր Բարկատը հայտարարել է, որ Իրանն իսրայելական հրթիռային հարձակումների «օրինական թիրախ» է դարձել:

«Իրանն օրինական թիրախ է Իսրայելի համար: Նրանք այդ ամենից չեն փախչի։ Օձի գլուխը Թեհրանն է։ Խորհուրդ եմ տալիս որդեգրել Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ (ԱՄՆ) նախագահ Քենեդիի ռազմավարությունը: Այն ժամանակ նա փաստացի ասաց, որ Կուբայից եկող հրթիռին կհետևի պատասխան հրթիռը Մոսկվայի ուղղությամբ», – հայտարարել է Նիր Բարկատը:

Իսրայելցի նախարարն այն կարծիքին է, որ Թել Ավիվը պետք է Թեհրանին հասկացնի, որ նա չի խուսափի պատասխանատվությունից Իսրայելի դեմ «խամաճիկներ» օգտագործելու համար։

Նա նաև հայտնել է, որ Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիները երբեք հնարավորություն չեն ստանա կրկին աշխատելու Իսրայելում, և նրանց փոխարեն կգան ավելի քան քառորդ միլիոն օտարերկրյա մասնագետներ։

Բարկատը Telegraph-ին նաև հայտնել է, որ Իսրայելը կարող է շարունակել իր գործողությունը Գազայի հատվածում և նույնիսկ նոր ճակատ բացել Լիբանանի հետ սահմանին՝ չնայած օրական ավելի քան 250 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական ծախսերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս