Կորոնավիրուսի համավարակի հարուցած զանազան տնտեսական եւ սոցիալական սահմանափակումները 2020 թվականին հանգեցրել են 8,2 տոկոսով Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկման: Փետրվարի 26-ին այդ վերջնական տվյալները հայտնել է Վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee)։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 23-ին հայտարարել է, որ ինքը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պայմանավորվել են զրոյական արտանետումների ձեռքբերման վրա աշխատել մինչեւ 2050 թվականը։
Տայվանի իշխանությունները որոշում են ընդունել մատի 1-ից օտարերկրացիների մուտքի արգելքը վերացնելու մասին, նրանք նաեւ մեղմացրել են կարանտինային ռեժիմը մի շարք երկրներից գործարար ճանապարհորդների համար:
Չեխիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված մարտի 1-ից ժամանակավոր կսահմանափակվի բնակչության տեղաշարժը:
Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից մահացել է առնվազն 16 մարդ:
Հարավային Կորեան հայտնել է, որ 18 489 մարդ արդեն ստացել է AstraZeneca PLC պատվաստանյութի իր առաջին չափաբաժինը:
Տաշքենդում երեք բուհերի հինգ ուսանողներ, որոնք միասին ապրել են մասնավոր տանը, մահացել են թունավորվելով անհայտ նյութից:
Նոր Զելանդիայի իշխանությունները փետրվարի 28-ից մեկշաբաթյա կարանտին կսահմանեն խոշորագույն Օքլենդ քաղաքում: Իշխանություններն այդ որոշումը կայացրել են քաղաքում կորոնավիրուսի մեկ դեպք հայտնաբերելուց հետո:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մինչև մարտի վերջ երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված մասնակի սահմանափակումները մայրաքաղաք Մանիլայում:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվաքանակը մեկ օրում ավելացել է 9 հազար 997-ով, մահացել է 394 հիվանդ:
ԱՄՆ-ում մասնագետները հայտնել են, որ կաշխատեն հնարավորինս արագ՝ թույլատրելու Covid-19-ի դեմ Johnson & Johnson-ի պատվաստանյութը՝ արտակարգ օգտագործման համար:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը անուններ է տվել մայրաքաղաք Աշխաբադի 140-ամյակի օրվա առաջին նորածիններին:
Բրազիլիայի մայրաքաղաքի ղեկավարը ուրբաթ օրը՝ փետրվարի 26-ին որոշում է կայացրել 24-ժամյա լոքդաուն սահմանել՝ բոլոր, բացառությամբ անհրաժեշտ ծառայությունների համար:
Ուրուգվայը պատրաստ է գնել կորոնավիրուսի դեմ՝ ռուսական Sputnik V պատվաստանյութը և սպասում է Մոսկվայից փաստաթղթերն ուղարկելուն:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը երկարաձգել է համավարակով պայմանավորված սահմանափակումները, որոնք կգործեն մինչև մարտի վերջ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 1,9 տրիլիոն դոլարի օգնության ծրագիրը, որը վերաբերում է Covid-19-ին, անցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:
ԱՄՆ Ջորջիա նահանգում մեկ շարժիչով ինքնաթիռի ընկնելու հետևանքով մահացել է առնվազն 3 մարդ:
Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրավում է մյուս երկրների էլ ավելի մեծ ուշադրությունը:
Սալվադորի ղեկավարությունը կարողացել է լիովին վերացնել մալարիայի տարածումը հանրապետության տարածքում, ինչը նրան դարձրել է Կենտրոնական Ամերիկայում առաջին երկիրը, որը զերծ է այդ հիվադնությունից:
ԱՄՆ-ի նախկին նախագահի որդի Դոնալդ Թրամփ Կրտեսերը մտադիր է կարեւոր դեր խաղալ երկրում 2022 թվականին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ հանրապետականների արշավում:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն իր համար եղել է բացարձակապես առանց ցավի, եւ բոլոր հպատակներին հորդորել է մտածել մյուսների մասին եւ նույնպես պատվաստում ստանալ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հիասթաված է, որ աշխատանքի վարձատրման՝ իր առաջարկած բարձրացումը ժամում մինչեւ 15 դոլար չի մտնի ամերիկյան տնտեսության խթանման միջոցների փաթեթ: Այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որը փետրվարի 25-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Դամասկոսը դատապարտում է ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարավ-արևելքում հասցրած ավիահարվածը և նախազգուշացնում տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրման մասին:
Ռուսաստանը, Չինաստանը, ահաբեկչությունը, կիբեռգրոհները եւ կլիմայական փոփոխությունները ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության գլխավոր սպառնալիքներն են:
Ռիգայում Ռուսաստանի դեսպանությունը նոտա է հղել Լատվիայի ԱԳՆ-ին՝ Եկաբպիլսում խորհրդային հուշարձանի նկատմամբ «վանդալիզմի հերթական ակտից հետո»:
Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ Իրանի իշխանություններն այժմ ավելի են մոտեցել միջուկային զենքի ստեղծման հնարավորությանը: Փետրվարի 25-ին կայացած ճեպազրույցում այդ պնդմամբ հանդես է եկել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Մի քանի մարդ է զոհվել իրանամետ աշխարհազորայինների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածի հետեւանքով, որը տեղի է ունեցել Սիրիայում, իրանական սահմանի մերձակայքում:
Չինաստանը հաղթանակ է տարել բացարձակ աղքատության դեմ պայքարում: Փետրվարի 25-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը՝ աղքատության վերացման բնագավառում երկրի նվաճումներին նվիրված ժողովում։
Moderna ընկերությունը մշակել է COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի նորացված տարբերակը, որն ուղղված է կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակի դեմ պայքարին, եւ այն ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտ է ուղարկել կլինիկական փորձարկումների համար։
Չինաստանում բողոք են հայտնել Տայվանի նեղուցով ամերիկյան էսկադրային ականակրի անցնելու կապակցությամբ՝ ԱՄՆ-ի գործողությունը որակելով տարածաշրջանում կայունությունը խարխլելու փորձ: Այդ մասին հաղորդել է «Իզվեստիա»-ն։