![](/banners/BeFunky-design.jpg)
Լավրով. Պուտինն ու Ալիևը քննարկել են ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը
![](https://168.am/wp-content/uploads/2023/03/Lavrov.jpg)
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե նախագահներ Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրն ու համաձայնել, որ այս փուլում նրանց ներկայությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և վստահության ամրապնդմանը, ինչպես նաև Ղարաբաղի այն բնակիչների վերադարձին, որոնք դա ցանկանում են:
«Մեր խաղաղապահներն այնտեղ են անգամ, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք։ Բայց այս հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է», – ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը կրկին մեղադրել է Արևմուտքին, որ փորձում են հեռացնել Երևանին և Բաքվին բանակցությունների մոսկովյան հարթակից, ապա հիշեցրել, որ վարչապետ Փաշինյանն է Պրահայում Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս: