Ըստ դրա՝ 183 երկրների քաղաքացիներ իրավունք կստանան առանց նախապայմանների անշարժ գույք գնել Թուրքիայում: Այդպիսի իրավունքից զրկվել են Հայաստանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան, որոնց հետ Թուրքիայի հարաբերությունները սառեցված են, հաղորդում է Todayszaman-ը:
Նոր խորհրդարանի առաջնահերթ նպատակը նոր սահմանադրության հարցով հանրաքվեի նախապատրաստումն է, ինչպես նաև երկրի ողջ տարածքի վրա կենտրոնական իշխանության հաստատումը:
Ըստ ԻԻՀ-ի ԱԳՆ-ի ղեկավարի` սիրիական հասարակությունը «ազգերի, կրոնների եւ մշակույթների հիանալի խճանկար է, եւ այն կմասնատվի, եթե նախագահ Բաշար Ասադը հանկարծ տապալվի», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սարքի ստեղծման աշխատանքներն սկսվել էին դեռևս 2004 թ-ին: Նախագծի վրա աշխատել է 180 ինժեներ:
Հայաստանը շահագրգռված է միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ հետաքրքրության վրա հիմնված արդյունավետ համագործակցության հարցում:
Նա նշել է, որ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով համայնքների բազմաթիվ անդամներ լքել են Թուրքիան, սակայն իրենք կցանկանային, որ բոլորը վերադառնան:
Հակաիրանական կոալիցիայի առաջին շարքերում գտնվելու Բաքվի ջանքերը տվեցին իրենց պտուղները: Վերջին օրերին ԱՄՆ իշխանությունների շուրթերից ուղղակիորեն Ադրբեջանին վերաբերող մի քանի կարևոր մեսիջներ հնչեցին:
Հիշեցնենք, որ ԵՄ անդամ 27 երկրների ԱԳՆ ղեկավարները հուլիսի 23-ին ընդունել էին Սիրիային զենքի մատակարարման բեռնարգելքում լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու որոշումը:
«Աշնանը նախատեսված է ռուս և հայ գործընկերների հանդիպումը: Նրանց առջև դրված է շատ ճիշտ խնդիր` մշակել տնտեսական ոլորտում 2 երկրների միջև մինչև 2020թ. զարգացման ծրագիրն ու պատրաստել ճանապարհային քարտեզ»,- ասել է Պուտինը:
Ավելի վաղ Իրանի կառավարությունը 12 երկրների արտգործնախարարների հրավիրել էր Սիրիայի հարցով խորհրդակցություն անցկացնելու օգոստոսի 9-ին` Թեհրանում:
Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար) երախտագիտություն է հայտնում Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչ Ջոնաթան Հեչթին «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և ժողովրդավարության զարգացումը սատարող» բանաձևը նախաձեռնելու համար, որը օգոստոսի վեցին միաձայն ընդունվեց Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատում:
Վրաստանը ձգտում է կարգավորել իր հարաբերություններն աբխազ ու օս ժողովուրդների հետ և պատրաստակամություն է հայտնում մի կողմ դնել տարաձայնությունները: Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի երեկ տարածած՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 4-ամյակին առնչվող հայտարարությունում:
Մեր մի շարք հարևանների հետ փոխհարաբերություններում հավելյալ լարվածություն չառաջացնելու համար զորավարժությունների մասնակիցների թվում բացակայում են Հայաստանում, Հարավային Օսիայում ու Աբխազիայում ռազմաբազաների ստորաբաժանումները:
Նույն գործակալությունը հրապարակել է մեկ այլ՝ սրան բոլորովին հակասող տեղեկություն, ըստ որի՝ գեներալ Վլադիմիր Կուժեեվը, որի սպանվելու մասին հայտնել էին որոշ արաբական լրատվամիջոցներ, այցելել է Ռուսաստանի պաշտպանության նախարարություն և անձամբ հերքել իր սպանության մասին լուրերը:
Նախատեսված է քննարկել երկկողմ հարաբերությունների արդիական խնդիրներ, նաեւ` միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրները, իրավիճակն Անդրկովկասում, ԱՊՀ տարածքում, ինչպես նաև՝ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում երկու երկրների փոխգործակցությունը խորացնելը:
Բացի սիրիացիներից՝ բնակելի այդ շենքում բնակվում են Իրանի, Ճապոնիայի և այլ երկրների քաղաքացիներ, սակայն սպանվել են միայն սիրիացիներ:
Շեյխ Զայդիդում կատարվածի ականատեսները պատմել են, որ տեսել են ռազմական երկու ինքնաթիռ և լսել պայթյունների ձայնը: Ականատեսների խոսքերով՝ հարված է հասցվել առնվազն երեք ավտոմեքենայի:
Երկուշաբթի օրը Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Սեյիդ Հասան Ֆիրուզաբադին ասել էր, որ եթե Թուրքիան շարունակի «նպաստել Սիրիայում ԱՄՆ-ի հրահրիչ քաղաքականությանը», ապա այդ երկիրը «հաջորդը կդառնա»:
Որպես Թուրքիայի ԱԳՆ-ի այս հայտարարության պատճառ է նշվում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Հասան Ֆիրուզաբադիի հայտարարությունը, թե Սիրիայից հետո գալու է Թուրքիայի հերթը:
Արաբերենով տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հույժ շտապ հայտարարություն. Առաջնորդվելով բնակիչների ու նրանց գույքի անվտանգությամբ՝ նրանց հորդորում ենք տեղի չտալ այդ մտքերին, մնալ տներում, դուրս չգալ և այդպես պահպանել իրենց անվտանգությունը, ապահովությունը ու առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներով և ոչ թե լրատվական կայքերով»:
«Քաղաքական առանձին գործիչների կարծիքները, ինչպես նաև առանձին նահանգների բանաձևերն ազդեցություն չեն ունենում Լեռնային Ղարաբաղի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած դիրքորոշման վրա»:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Դամասկոսում նա հանդիպումներ է ունենալու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու սիրիական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ:
Այժմ հայաշատ թաղամասերում շրջում են կառավարական զորքերի զինվորները և թաղամասերում պարբերաբար կրակոցների ձայներ են հնչում: Քիչ ավելի հեռվում տեսանելի են ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, որոնք օդային հարվածներ են հասցնում ընդդիմադիրների գրաված շենքերին:
Այսօր Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում կատարվելու է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհվածների հոգեհանգստի արարողությունը:
Բանաձևը ողջունում է Լեռնային Ղարաբաղի արձանագրած հաջողությունները ժողովրդավարության կառուցման ասպարեզում և այդ առումով մեծ քայլ է գնահատում 2012թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները:
Ավելի վաղ սաուդյան «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ նախարարը ձերբակալվել է երկիրը լքելու փորձի ժամանակ:
Հերքվել է նաև այն, որ թուրք գեներալին ցանկանում են փոխանակել Դամասկոսում առևանգված 48 իրանցիների հետ:
Հիջաբը նախկինում եղել է գյուղատնտեսության նախարար և վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2012թ. հունիսից՝ մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո:
Հիշեցնենք, որ Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովին հրավիրված է և կմասնակցի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: