Իրանի արտգործնախարարը Հորդանանում կքննարկի Սիրիայի հարցը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին այսօր այցելում է Հորդանան: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Ռամին Մեհմանպարաստը:

Վերջինս ընդգծել է, որ քանի որ Իրանը հանդիսանում է Չմիավորման շարժման նախագահող երկիր, ուստիև այդ այցի ժամանակ խորհրդակցություններ են անցկացվելու տարածաշրջանի պոտենցիալի վերաբերյալ:

Մեհմանպարաստը հավելել է, որ Սալեհին Հորդանանում քննարկելու է նաև Սիրիայում ձգձգվող ճգնաժամը քաղաքական երկխոսության միջոցով կարգավորելու հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031