Նախօրեին Իսաբեկյան 12 հասցեում «Կամազ»ը չէր կարողացել արգելակել ու բախվել էր տարածքում կայանած 6 մեքենայի, բախման հետեւանքո մի կին է վնասվածքներ ստացել: Ինչպես հայտնում են 5-րդ ալիքի ռեպորտաժում կնոջն այսօր վիրահատել են, նա դեռ հիվանդանոցում է:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարությունից ուղեւորվեց իր կեցավայր՝ կառավարական ամառանոցներ եւ երթեւեկում էր ոչ թե «Մերսեդես» մակնիշի մեքենայով, որով միշտ երթեւեկել է:
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրերն են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը և ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը։
Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը:
Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՍԴ-ին ուղղված քննադատության համար. հայտնի է` ով է հաղորդում տվողը
Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ վստահված գույքը հափշտակելը) (երկու դրվագ): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
ԱՄՆ նախագահ Թրամփը, խոսելով Զելենսկու մասին, հայտարարել է, որ նրա ներկայությունը ռուսների հետ բանակցություններին, այնքան էլ կարևոր չէ։ Թրամփի խոսքերն է մեջբերում Սպիտակ տանը CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։
Երեկ երեկոյան ձյան առատ տեղումների պատճառով կաթվածահար էր եղել քաղաքային տրանսպորտը, մարդիկ ոտքով էին աշխատանքից տուն հասնում, փողոցները չէին մաքրվում: Նույնիսկ մերկասառույցի պատճառով Հայաստանում Ռուսաստանի դեսպանն էր վթարի ենթարկվել:
«Այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ»,- ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը։
Թուրքիայում Եվրամիության (ԵՄ) պատվիրակության նորանշանակ դեսպան Թոմաս Օսովսկին հայտարարել է, որ կառույցը ձգտում է ամրապնդել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ ընդգծելով վիզայի հարցի լուծման անհրաժեշտությունը:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար «Մարսել» Սաշա Կատվալյանի հարևանը նոր բացված ԱՁ-ով մասնակցել է ԱՂԻ տենդերին։ Հայտերի հրատարակման օրը եղել է 16.10.2024, սակայն Նաիրա Գևորգյան Մերուժանի ԱՁ-ն գրանցվել է 22.10.2024-ին։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են մյունխենյան համաժողովին, ԱՄՆ փոխնախագահ Վենսի պատմական ելույթին, Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցություններին, և այդ ամենի ֆոնին՝ Փաշինյանի ձախողակ ու թշնամական արտաքին քաղաքականությանը։
Նույնականացման միջոցներով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունը պետք է էլեկտրոնային եղանակով գրանցվի ազգային օպերատորի՝ E-mark համակարգում՝ ստանալով համակարգի հասանելիություն։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու փորձը` համերաշխություն հայտնելով հայոց պատրարքությանը։
Ավելի վաղ ԵՄ արտաքին կապերի ծառայությունն Ուկրաինային առաջարկել էր լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել մոտ 6 միլիարդ եվրոյի չափով։ Ինչպես ԵՄ աղբյուրներից հայտնի է դարձել DPA-ին, 3,5 միլիարդ եվրո է անհրաժեշտ 1,5 միլիոն հրետանային արկերի մատակարարման համար, 500 միլիոն եվրո՝ հակաօդային պաշտպանության համակարգերի համար, ևս 2 միլիարդ եվրո՝ երկու ուկրաինական բրիգադների վերազինման և վերապատրաստման համար։
Փետրվարի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Մարտունիի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արմավիրի, Բաղրամյանի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Ես չեմ տեսել մի երկրի ղեկավար, որն իր պետության քարտեզը դնի գրպանն ու գնա աշխարհին այն ներկայացնելու, հետևապես, չունեմ ցանկություն նրա անհեթեթությունները մեկնաբանելու, կուզեմ, սակայն, անդրադառնալ նրա վաշինգտոնյան այցին և այն մարդկանց, որոնք Վաշինգտոնում հանդիպեցին Փաշինյանին. այդ հանդիպումը ներկայացվեց՝ որպես հանդիպում հայ համայնքի հետ»,- ասաց կանադահայ գործիչը՝ շեշտելով՝ իրականում Փաշինյանը հանդիպել է ոչ թե ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների, այլ դիվանագիտական կորպուսը ներկայացնողների հետ, որոնք կազմում էին նրա հետ հանդիպման գնացած մարդկանց կեսից ավելին։
Զելենսկին մոտ ապագայում կստորագրի հանածոների մասին համաձայնագիրը: Ինչպես փոխանցում է BBC-ն, այս մասին հայտարարել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Ես իրեն կասեի, որ իր օրերն արդեն հաշված են, նամանավանդ Հայաստանում, նամանավանդ էսօրվա իրավիճակում, ինչն ինքն ու իր հրոսակախումբը ստեղծել են մեր ազգի շուրջ: Վարչապետը պիտի ուղնուծուծով վարչապետ լինի ու լինի հայ: 2018թ. մեծագույն սխալ արեցին, խաբվելով՝ ընտրեցինք դավաճան, թուրքամետ կերպարին: Միակ բանը, որը ես ցանկանում եմ, իրեն ու իր հրոսակախմբին տեսնել կախաղանի վրա՝ Ալեն Սիմոնյանով, Ավինյանով ու իրեն պաշտպանողներով, ովքեր դրանով պաշտպանում են իրենց ունեցվածքը:
Մոսկվան ուկրաինական կարգավորման գործընթացում չի քննարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ G20-ի ԱԳ նախարարների խորհրդաժողովի (ԱԳՆԽ) արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընտրություններից առաջ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի սպասել պետք չէ, հաստատ հանրաքվե ընտրություններից առաջ չի լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:
Հանցավոր իշխանությունները հանգիստ չունեն ինձնից:
ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատի Ուկրաինային տրամադրվող նոր օգնությունը, դրա մասին Newsmax հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։ Նա պարզաբանել է, որ Ուկրաինային հետագա օգնություն տրամադրելու հարցում շահագրգռվածություն չի տեսնում, և որ Կիևին միջոցների հատկացումը պետք է դադարեցվի, քանի որ «այս ամենը չափազանց երկար է շարունակվում»։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կիաստուտիս Բուդրիսի հետ։ Միրզոյանը այս մասին հայտնել է X-ի իր էջում։
Հրայր Թովմասյանին առաջարկեցի ՍԴ-ում հոգեբույժի հաստիք ստեղծել. ցավոք, չհամաձայնեց. Էդգար Ղազարյան
ՀՀ-ում ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող ընկերությունները 1 օրում ավելի քան 1,000 վթար են գրանցել։ Այս մասին հայտնում է Հայաստանի ապահովագրողների միությունը:
«Արցախի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարությունը «դատում է» ազատ ապրելու ցանկություն ունեցող, օրինական ինքնորոշված և համաժողովրդական քվե ստացած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։