Նիկոլը Զելենսկիից շատ ավելի շուտ է դարձել ոչ լեգիտիմ. hավաքական «դուրսը» չպիտի խանգարի հայ ժողովրդին վերջապես լուծում տալ իր գոյաբանական ճգնաժամին. Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարց 5-րդ

«Տեսնում ենք, թե ինչպես է ԱՄՆ նոր նախագահը կոշտ արտահայտվում Ուկրաինայի նախագահի հասցեին և նրան փաստացի համարում է ոչ լեգիտիմ։ Նիկոլին հերթը կհասնի՞»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Նախ, Ուկրաինայի շուրջ զարգացումները շատ ավելի խորն են և գլոբալ նշանակության, քան մերը։

Երկրորդը, ուկրաինական պատերազմը հանգեցրել էր գերտերությունների միջև ոչ թե լարվածության, ինչպես Հայաստանում է, այլ թշնամության՝ այստեղից բխող հետևանքներով։

Երրորդը, Նիկոլը Զելենսկիից շատ ավելի շուտ և շատ ավելի հիմնավոր կերպով է դարձել ոչ լեգիտիմ. դրժել է իր նախընտրական խոստումները, խախտել է սեփակսն կառավարության ծրագիրը, ունի հանրային շատ ցածր վստահություն, իսկ նույն ԵՄ սոցհարցումներով բնակչության 66 %-ը դժգոհ է Հայաստանում ժողովրդավարության մակարդակից։

Երբեք կողմ չեմ եղել դրսից կառավարվող իշխանության ձևավորմանը։ Հավաքական «դուրսը» պիտի ոչ թե խառնվի մեր գործերին «իր մարդուն նշանակելու համար», այլ պարզապես չխանգարի հայ ժողովրդին վերջապես լուծում տալ իր գոյաբանական ճգնաժամին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս