Կառավարությունում արտահոսքերից անհանգիստ են. 52 միլիոն դրամով նոր համակարգ են գնել

Հայաստանի Կառավարությունում անհանգստացած են տեղեկատվության արտահոսքերի և տեղեկատվության անվտանգության հետ կապված հարցերով, ուստի որոշել են գնել նոր և թանկ համակարգ՝ Կառավարության աշխատակազմի վարչական 3-րդ շենքի դահլիճի համար։

Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ նշված դահլիճում տեղադրված տեսակոնֆերանսի համակարգով տեղեկատվական տվյալների փոխանցումն իրականացվում է անլար կապի /Wi Fi տեխնոլոգիա/ միջոցով, ինչն ամբողջապես չի ապահովում տեղեկատվության անվտանգությունը, անհասանելիությունը և արտահոսքը:

Որոշվել է, որ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել նոր տեսակոնֆերանս համակարգ՝ առավել արդիական և անվտանգության տեսանկյունից առավել պաշտպանված:

Այդ նպատակով հատկացվել է 51,997.8 հազար դրամ։

Կարդացեք նաև

Նշենք, որ գումարը հատկացվել է Փաշինյանի աշխատակազմին 2025թ. բյուջեով հատկացված գումարների վերաբաշխումների հաշվին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728