Բաժիններ՝

Թուրքական Otokar ընկերությունը ներկայացրել է Tulpar հետևակի մարտական նոր մեքենան

Military-informant-ի փոխանցմամբ` թուրքական Otokar ընկերությունը ներկայացրել է Tulpar հետևակի մարտական նոր մեքենան, որը կշռում է 30 տոննա: Altay հեռանկարային տանկի ստեղծումից բացի, Tulpar (թարգմանաբար` թևավոր ձի) հետևակի մարտական մեքենայի ստեղծումը Թուրքիայի համար հանդիսանում է զրահատանկային ոլորտի հերթական նվաճում:

Tulpar-ի հարթակն իրենից ներկայացնում է մոդուլային կառուցվածք և հետագայում կարող է ծառայել որպես բազա` տարբեր հատուկ միջոցների համար: Իր հայեցակարգով Tulpar-ը նման է շվեդական CV-90 հետևակի մարտական մեքենային: Tulpar-ի սպառազինությունն իրենից ներկայացնում է հեռակառավարմամբ Mizrak 30 մարտական մոդուլ:

Մեքենայի պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար հիմնական զրահին հավելյալ կարող են օգտագործվել տարբեր արտադրողների կախովի մոդուլների կազմած զրահ և ակտիվ պաշտպանության համալիրներ: Հետևակի մարտական նոր մեքենան ներկայացվելու է մայիսի 7-10-ին Ստամբուլում կայանալիք IDEF 2013 ցուցահանդեսում:

tulpar

tulpar2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս