Թուրք պատգամավորները պատասխանատու են ոչ միայն երկրի նահանգների, այլև՝ հարևան երկրների քաղաքների համար. Էրդողան

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ տեղի ունեցած կուսակցական ժողովում քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին.

«Բաշար Ասադը պատասխան է տալու սեփական ժողովրդին ոչնչացնելու համար: Միջազգային հանրությունը դեռ շարունակում է հապաղել՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հարցում, ինչն արդեն իսկ Սիրիայում հանգեցրել է ավելի քան 100.000 մարդու մահվան»:

Դիմելով իր կուսակից պատգամավորներին՝ Էրդողանը հայտարարել է. «Դուք պատասխանատվություն եք կրում ոչ միայն Էդիրնեի, Իգդիրի, Հաքքարիի, Վանի նահանգների համար: Դուք պատասխանատվություն եք կրում նաև Բաքվի, Նիկոսիայի, Քաբուլի, Սարաևոյի, Բաղդադի, Էրբիլի, Գազայի, Երուսաղեմի, Համայի ու Հոմսի համար»:

Տեսանյութեր

Լրահոս