Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի ու արաբական երկրների հետ Իրանի դեմ պաշտպանական համակարգ ձևավորելը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը երեկ հերքել է բրիտանական Sunday Times-ի այն հրապարակումը, որ Թուրքիան Իսրայելի ու արաբական երեք երկրի հետ ձևավորում է պաշտպանական համակարգ՝ ընդդեմ Իրանի:

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լևեն Գյումրյուքչյուն հերքել է այ տեղեկատվությունը՝ թուրք հասարակությանը խելամտության կոչ անելով նման զգայուն ժամանակաշրջանում: Նա հայտարարել է, որ Sunday Times-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է մանիպուլյացիա:

Sunday Times-ը, վկայակոչելով իսրայելցի անանուն չինովնիկի, հայտնել էր, որ Իսրայելը, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի ու Հորդանանի հետ միասին («4+1») ստեղծում է իրանական բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համակարգ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031