
«Տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ընդամենը ներողություն խնդրել հասարակությունից՝ օգնական-եղբոր վարքագծի համար»

Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՔՊ-ական Էմմա Պալյանի եղբոր այս գրագրության պատճեն՝ գրելով.
«Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավորուհին, իրեն հասանելի տրամաբանությամբ, փորձել է լղոզել արցախցիների նկատմամբ ատելություն քարոզող իր եղբոր գրառումը՝ այդ քաղաքական ուժին բնորոշ քստմնելի ոճով մեղադրելով գրառումը հրապարակած անհատներին, ուստի ստիպված եմ տեղադրել նաև այդ տիկնոջ եղբոր նամակագրությունը, որով մարդն, ի տարբերություն իր քրոջ, ընդունում է սեփական սխալը և պատճառաբանում, որ պահի ազդեցության տակ է արել։
Տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ընդամենը ներողություն խնդրել հասարակությունից՝ օգնական-եղբոր վարքագծի համար»։