
Մենք գիտենք, թե որ ուժերն են ձգտում փչացնել Իրանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները. Ահմադ Վահիդի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին երկրի հյուսիս-արևելյան նահանգների բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ գոյություն ունեն որոշակի ուժեր, որոնք փորձում են փչացնել Թեհրանի ու Բաքվի փոխհարաբերությունները:
Վահիդիի խոսքերով՝ մի շարք ուժեր փորձում են փչացնել հարևան երկրների հետ՝ ներառյալ Ադրբեջանը, Իրանի փոխհարաբերությունները. «Մենք գիտենք, թե դրանք ինչ ուժեր են: Թեհրանը երբեք թույլ չի տա դա՝ պահպանելու համար հարևան երկրների հետ բարեկամական հարաբերությունները:
Հարևան երկրների հետ բարեկամական կապերի ու համագործակցության հաստատումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկն է»: