Բաժիններ՝

2012 թվականին Թուրքիայում թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել է 53.000 մարդ

Թուրքական TRT Haber հեռուստալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանությունն ու ժանդարմերիան 2012 թվականին թմրանյութերի դեմ պայքարում ձեռնարկել են 28.360 գործողություն, ինչի արդյունքում ձերբակելել է 52.907 մարդու:

Նախորդ տարի ոստիկանության ու ժանդարմերիայի ներկայացուցիչներն առգրավել են 146.530 կիլոգրամ մարիխուանա, 12.063 կիլոգրամ հերոին, 228 կիլոգրամ ափիոն և էքստազիի 1.722.440 հաբ, 162.195 կապտագոն և 43.987 սինթետիկ դեղահատ:

Բացի այդ, անվտանգության ուժերն առգրավել են 141.434.146 մաքսանենգ ծխախոտի փաթեթ (բլոկ) և մոտ 400.000 տոննա մաքսանենգ խմիչք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս