Բաժիններ՝

Իրանի նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցման գործընթացը մեկնարկելու է վաղը

Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցման գործընթացը մեկնարկելու է վաղը: Գրանցումը կտևի մինչև մայիսի 11-ը: Մայիսի 12-16-ին Սահմանադրության պահապանների խորհուրդը կդիտարկի յուրաքանչյուր թեկնածություն:

Եթե այդ խորհուրդը որոշի, որ թեկնածուն ինչ-որ պատճառով իրավունք չունի մասնակցել նախագահական ընտրություններին, ապա թեկնածուն որոշակի ժամկետում կարող է բողոքարկել այդ որոշումը:

Իրանի ՆԳՆ-ը նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած թեկնածուների անունները կհրապարակի մայիսի 22-23-ին, իսկ մայիսի 24-ին կսկսվի նախընտրական կամպանիան, ինչը կավարտվի հունիսի 12-ին:

Իրանում 11-րդ նախագահական ընտրություններն անցկացվելու են 2013 թվականի հունիսի 14-ին: Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իրավունք չունի այդ ընտրություններում առաջադրել սեփական թեկնածությունը, քանի որ նա 2005 և 2009 թվականներին արդեն իսկ ընտրվել է Իրանի նախագահի պաշտոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031