Ռաֆսանջանին հայտնել է, թե որ դեպքում կառաջադրի իր թեկնածությունն Իրանի նախագահական ընտրություններում
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախկին (1989-1997) նախագահ Ալի Աքբար Հաշիմի Ռաֆսանջանին հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածությունը կառաջադրի միայն գերագույն ղեկավար, այաթոլլահ Ալի Խամենեիի համաձայնությամբ:
Սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե Ռաֆսանջանին չի առաջադրելու սեփական թեկնածությունը: Իրանում 11-րդ նախագահական ընտրություններն անցկացվելու են 2013 թվականի հունիսի 14-ին: Իրանի նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցման գործընթացը մեկնարկելու է մայիսի 7-ին: Գրանցումը կտևի մինչև մայիսի 11-ը:
Իրանի ՆԳՆ-ը նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած թեկնածուների անունները կհրապարակի մայիսի 22-23-ին, իսկ մայիսի 24-ին կսկսվի նախընտրական կամպանիան, ինչը կավարտվի հունիսի 12-ին: