Բաժիններ՝

Կոնգոյի զինվորականները վերսկսել են մարտերը ապստամբների հետ երկրի արևելքում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) զինված ուժերը երկրի արևելքում գտնվող Հարավային Կիվու նահանգում կռվում են ապստամբների հետ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Կառավարական ուժերին հաջողվել է անօդաչու թռչող սարքի միջոցով սպանել ապստամբների առաջնորդ Միշել Ռուկունդային, սակայն նախօրեին զինված դիմակայությունը վերսկսվել է Մինեմբվե շրջանում։Հունվարի վերջին ապստամբները գրավեցին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելյան ամենամեծ քաղաքը՝ Գոման, իսկ փետրվարին վերահսկողության տակ առան Հարավային Կիվու նահանգի մայրաքաղաք Բուկավուն։

Երբ Անգոլայի միջնորդական ջանքերը ձախողվեցին, ապստամբական շարժումը վերսկսեց իր հարձակումները երկրի արևելքում: Հանրապետության իշխանությունները հարևան Ռուանդային մեղադրում են ապստամբներին աջակցելու մեջ և կոչ են անում դուրս բերել զորքերը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից։ Ռուանդան հերքում է բոլոր մեղադրանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս