Բաժիններ՝

Իրանն ազատ է արձակել Թավրիզում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկին

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Իրանն ազատ է արձակել ավելի վաղ իրանական հատուկ ծառայությունների կողմից ապրիլի 30-ին Թավրիզում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկին: Խոսքը գնում է ադրբեջանցի գիտնական-արևելագետ Խալիդա Խալիդ վարորդ Շամխալ Հուսեյնովի մասին:

Վերջինս մոտ ժամանակներս կվերադառնա Բաքու: Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ իրանական կողմը դեռ չի պատասխանել Խալիդա Խալիդի ձերբակալման և նրան պահելու վայրի կապակցությամբ Ադրբեջանի հղած նոտային:

Աբդուլաևը հավելել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը և Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունն աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ: Իրանական ԶԼՄ-ների պնդմամբ՝ Խալիդա Խալիդը, ով պատկերված է լուսանկարում, մեղադրվում է լրտեսության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031