Բաժիններ՝

Եվրոպային անհրաժեշտ է ևս 300 հազար զինվոր, որպեսզի ՌԴ-ի հետ պատերազմի դեպքում ԱՄՆ աջակցության կարիքը չունենա. IfW

Եվրոպական երկրներին անհրաժեշտ է եւս 300 հազար զինվոր՝ պատերազմի դեպքում առանց ԱՄՆ աջակցության Ռուսաստանից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտնել են Բրյուսելի Bruegel հետազոտական ​​ինստիտուտում եւ Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտում (IfW):

Ամեն տարի ԵՄ երկրներին անհրաժեշտ կլինեն մոտ 250 մլրդ եվրոյի լրացուցիչ ռազմական ծախսեր:

Պաշտպանության սեփական եվրոպական համակարգի ստեղծման մասին բանավեճը բորբոքվել է այն պատճառով, որ անվտանգության երաշխիքը ՆԱՏՕ-ի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք այնքան էլ հուսալի չի թվում, գրել է Bild-ը։

Միաժամանակ, Ռուսաստանն ավելացնում է իր զինված ուժերը։ «Ռուսաստանը կարող է առաջիկա երեք-տասը տարում ռազմական հզորություն ձեռք բերել, որը բավական կլինի ԵՄ երկրների վրա հարձակվելու համար»,- ասել է հետազոտության համահեղինակ Գունթրամ Վոլֆը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս