Բաժիններ՝

Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» կեղծ կայքէջ. չտրամադրել որևէ տվյալ. Քաղաքապետարան

Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Այս մասին ահյտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am (https://transport.yerevan.am/) կայքի միջոցով։

Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով Ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728