Անկարան պատրաստ է ՌԴ–ԱՄՆ հանդիպում անցկացնել, սակայն հստակություն դեռ չկա. աղբյուր

Անկարան արդեն հայտարարել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին, սակայն այդ ուղղությամբ հստակություն դեռ չկա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը։

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ավելի վաղ ասել էր, որ նախատեսվում է պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հանդիպում անցկացնել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններում առկա խոչընդոտների վերացումը:

«Մենք արդեն ամենաբարձր մակարդակով ասել ենք, որ պատրաստ ենք ընդունել բանակցությունները։ Սակայն առայժմ ոչ մի կոնկրետ բան այդ ուղղությամբ չկա», – ասել է գործակալության զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728