Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Վերջին տարիներին քաղցկեղը դարձել է չարիք, որը, ցավոք, չի խնայում նաև երեխաներին:
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը մտադիր է հայրենիքի դավաճանության մասին հոդվածը վերադարձնել քրեական օրենսգիրք։
Թուրքիայում կասեցվել է հազվագյուտ կրիաների մեծ խմբաքանակ տեղափոխելու փորձը։ Սարփ սահմանային անցակետում մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Վրաստանից ապօրինի ներկրված 910 կրիա, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
Ղազախստանը Հունգարիա նավթի փորձնական մատակարարումներ կիրականացնի 2025 թվականին։ Դրա մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալմասադամ Սատկալիևի և Աստանա ժամանած Հունգարիայի արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում են ղազախստանյան գերատեսչության մամուլի ծառայությունից։
Փետրվարի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4,588 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 288 մեքենա։
Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան ի վիճակի չեն համաձայնության գալ և չեն կարող լինել ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ապագա պայմանավորվածությունների կողմ։
«Վտանգավոր դատավորն ու պետության կործանման քավորը». Թեմատիկ զրույց՝ էդգար Ղազարյանի հետ
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացնի ամերիկյանին նմանվող արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորել է Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաային: Հայտնում են Կիլիոկիայի կաթողիկոսարանից:
«Բա ինքը Երևանում ինչո՞ւ չի վաճառում իր տունը ու գնա գյուղում ապրի։ Գլուխը պատին է տալիս՝ նման բան է ասում»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին։
Ոչ ոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խաղաղ համաձայնագիր չի պարտադրի, որոշումը կընդունեն միայն նա և ուկրաինացի ժողովուրդը, ըստ Reuters գործակալության՝ հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը, փոխանցում է ։
Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն է ժամանել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բնակչության շրջանում կատարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող ДШК-ДШК М տեսակի գնդացիրներ, 20 հատ նռնակ և տարբեր տրամաչափի ավելի քան 650 փամփուշտ: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
«Եթե բացենք նրա գիրքը, թերթի հոդվածները, որոնք գրել է 1999թ., 2000թ., և այլն, ապա մենք կտեսնենք, որ սա եղել է հետևողական գիծ: Եթե վերլուծենք քաղաքականությունը, այլ ոչ թե հայտարարություններ, ապա կտեսնենք, որ Փաշինյանը միշտ հակաարցախյան դիրքորոշում է ունեցել, բայց երբ 2015-ից սկսեց իշխանության պատրաստվել, նա որդեգրեց պոպուլիստական գիծ՝ հայտարարելով, որ ոչ մի զիջում չի անելու: 2018-ից նրա կադրային քաղաքականությունը ցույց է տալիս, որ Արցախը հանձնելու նպատակ եղել է: Այն, որ Քոչարյանը դա չի ուզում ընդգծել, գուցե իր բնավորությունից, ունեցած տեղեկատվությունից կամ դիրքորոշումից է, բայց ես իմը կարող եմ ասել»:
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդեսում առկա է քարտեզ, որտեղ տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը նշված չէ: Ըստ տեղեկությունների, քարտեզը տեղադրված է Կոլիզեի երկրորդ մակարդակում՝ Göbeklitepe. L’enigma di un luogo sacro (Göbeklitepe. Սուրբ վայրի առեղծվածը) խորագրով ցուցահանդեսային համալիրի անմիջապես մուտքի մոտ:
Թուրքիան և Սլովենիան շարունակում են զարգացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Կողմերը 2011-ին ստորագրել էին «Ռազմավարական գործընկերության փաստաթուղթ», ըստ որի՝ երկրները համագործակցում են էներգետիկ, լոգիստիկ, առողջապահական, շինարարության և ավտոմոբիալային արդյունաբերության ոլորտներում։
Ինչպես նշել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը X սոցիալական ցանցում, Ռուբիոն և արքայազն Ֆեյսալը «քննարկել են երկկողմ հարաբերությունները և կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ»։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։
Լեհաստանը զորքեր չի ուղարկի Ուկրաինա, քանի որ նրա զինվորները զբաղված են արևելյան սահմանի պահպանությամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Փարիզում ԵՄ առաջնորդների հետ Ուկրաինային աջակցության հարցով հանդիպումից առաջ։ Դրա մասին հայտնում է հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը (AFP)՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին։
«Որևէ երկրի իշխանություն ՀՀ իշխանությանը չի վստահում։ Հարց՝ Չինաստանն ու Իրանն ինչպե՞ս կարող են Հայաստանի իշխանության հետ երկաթգծի հարց քննարկել, եթե ՀՀ այս իշխանության քաղաքականությունը միտված է հանձնելուն»,- ասաց Մալխասյանը՝ ընդգծելով՝ նման անվստահելի քաղաքականությունն է պատճառը, որ Հայաստանը դուրս է մնում Միջին միջանցք մեգանախագծից։
Էր Ռիդայում բանակցությունները կլինեն երկկողմ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Անցակետը հատելու համար 1014 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 280-ը հայկական են։
Դիտրի Մասլեևին ներկայացնելիս France Musique-ը նրան որակել է որպես «սուպեր-սոլիստ», իսկ հեղինակավոր The Diapason ամսագիրը Ֆրանսիայի ազգային նվագախմբի հետ ելույթը ներկայացրել է որպես «Մասլեևի տրիումֆ», որտեղ դաշնակահարը կատարել է Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։
Հասկանալի է, որ բանակցությունների հիմնական նպատակը Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծումն է, ինչը երկու կողմերին թույլ կտա դուրս գալ ձգձգվող ճգնաժամից։
Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիան (BAFTA) հայտնել է 78-րդ մրցանակաբաշխության հաղթողներին։
Ավետիքը 2018-ին զգում էր՝ ինչ աղետ է լինելու․ պետք է հետևություն անենք նրա նամակից․ Սաթիկ Սեյրանյան
Կատարվում է նախաքննություն։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։