«Դարի պայմանագրի» շրջանակներում Ադրբեջանում արդյունահանվել է մոտ 2.2 միլիարդ բարել նավթ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Դարի պայմանագրի» շրջանակներում «Ազերի-Չըրաղ-Գյունշելի» հանքավայրերից ցայժմ արդյունահանվել է մոտ 2.2 միլիարդ բարել նավթ: Այս մասին հայտնել է բրիտանական BP ընկերության՝ Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի գծով տարածաշրջանային տնօրեն Գորդոն Բիրելը:

Վերջինիս խոսքերով՝ ցայժմ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղով փոխադրվել է 1.7 միլիարդ բարել նավթ: ԲԹՋ-ով ադրբեջանական նավթը հասցվել է Միջերկրական ծովի ափին ընկած Ջեյհան նավահանգիստ, ուր այն բռնվել է 2140 լցանավում:

Հիշեցնենք, որ «Դարի պայմանագիրը» կնքվել է 1994 թվականի սեպտեմբերի 20-ին, Բաքվում: Այն ստորագրվել է մի կողմից Ադրբեջանի, իսկ մյուս կողմից աշխարհի 8 երկիր ներկայացնող 12 խոշոր նավթային ընկերությունների կողմից, որոնք մասնագիտացած են նավթի արդյունահանման մեջ:

«Դարի պայմանագիրը» առնչվում է Կասպից ծովի ադրբեջանական բաժնեմասում գտնվող «Ազերի», «Չըրաղ» և «Գյունշելի» նավթահանքերի շահագործմանը: Սկզբնական շրջանում դրանց պաշարները գնահատվում էր 511 միլիոն տոննա, ապա՝ հորատման ժամանակ, այդ ցուցանիշը հասավ 730 միլիոն տոննա:

Տեսանյութեր

Լրահոս